Facebook   Twitter
 
Հաշվարկվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

27 Փետրվարի 2018 - 14:10
ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է 28 իրավախախտում, 15-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 1.140.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 8.074.540 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 6.071.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (11 բոխի, 15 հացենի, 4 ձիակասկ, 1 թխկի, 1 ուռենի, 6 լորենի, 3 քամատապալ հաճարենի) հաշվարկվել է 1.281.800 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (4 բոխի, 12 հաճարենի, 1 կաղնի, 3 թխկի) հաշվարկվել է 4․602.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 5 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.5 խմ փայտանյութ) հաշվարկվել է 22.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 բոխի, 1 ցցաչոր բոխի, 2 թեղի, 1 պռշնի, 1 տանձենի, 11 ծառերի ճյուղեր) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 91.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2 խմ) նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ, հաշվարկվել 36.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի վարչական տուգանք, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց Ձոր՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 24 հատ՝ 10կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սեւանի թիվ 4 Գալիք մանկապարտեզին)։ Խեցգետնի ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 234 հատ՝ 5.7 կգ խեցգետին, բաց է թողնվել Սեւանա լիճ),որից 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Երեւան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամ։

Կոտայք՝ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամ:

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 2.003.040 ՀՀ դրամ եւ նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շիրակ՝ ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպքով (ավազակոպճային խառնուրդ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.000 ՀՀ դրամի չափով․

Երեւան՝ 4 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։

Արագածոտն՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150․000 ՀՀ դրամ վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.212.500 ՀՀ դրամ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
13 Դեկտեմբերի 2018 - 21:47
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են,
Կալանավոր տեղափոխող «Ուազը» վրաերթի է ենթարկել երկու դպրոցականի․ արտակարգ դեպք Արթիկում
13 Դեկտեմբերի 2018 - 21:37
Արտակարգ դեպք՝ վրաերթ, ապա վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Սյունիքում բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
13 Դեկտեմբերի 2018 - 21:23
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:
Կանանց տեսակներ, որոնց հետ չեն ուզում ամուսնանալ
13 Դեկտեմբերի 2018 - 21:21
1. Միսս «ո՞վ է այստեղ գլխավորը»
Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարը՝ հանգստի վայրից
13 Դեկտեմբերի 2018 - 21:07
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» մրցանակակիր Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել:
Դատապարտյալների հիվանդանոցը կտեղափոխվի նոր՝ ավելի բարեկարգ պայմաններ ունեցող հաստատություն
13 Դեկտեմբերի 2018 - 20:55
«Գաղափարը հետևյալն է՝ երբ խոսում ենք 1100 հոգանոց քրեակատարողական հիմնարկի մասին, մենք նախատեսում ենք կառուցել շուրջ 150 մահճակալանոց ՔԿՀ Դատապարտյալների հիվանդանոցում, որովհետև ամբողջությամբ փակելը հնարավոր չէ, և միջազգային պրակտիկայում չկա: Այնտեղ կգտնվեն այն դատապարտյալները, որոնք երկարատև խնամքի կարիք ունեն, օրինակ՝ հոգեբուժական, նարկոլոգիական պրոֆիլի հիվանդները, տուբերկուլյոզով հիվանդները, ինչու չէ, նաև այն անձինք, որոնք քաղաքացիականում կվիրահատվեն, բայց վերականգնողական բուժումը մեզ մոտ կանցնեն»,- պարզաբանել է Քրմոյանը:
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Ն. Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ
13 Դեկտեմբերի 2018 - 20:23
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում:
Չեմ կարծում՝ խորհրդարան անցած ուժերը վարչապետին դիմադրելու կամք կունենան. Վազգեն Մանուկյան. Ankakh.com
13 Դեկտեմբերի 2018 - 20:14
Այն կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, չեմ տեսնում, որ լուրջ գաղափարական բախումներ կամ վարչապետին դիմադրելու կամք կունենան։
Աննա Թովմասյանը եւ Արամեն՝ հետաքրքիր կերպարում
13 Դեկտեմբերի 2018 - 19:57
Երգչուհի Աննա Թովմասյանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արամեի հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14366
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ
Հասարակություն, Հայոց Բանակ