Facebook   Twitter
 
«Հայանտառ»-ի, ՀԱԱՀ-ի և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

«Հայանտառ»-ի, ՀԱԱՀ-ի և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

27 Փետրվարի 2018 - 18:02
Այսօր՝ փետրվարի 27-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՀՀ ԳԱԱ «Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժիրայր Վարդանյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, համատեղ գիտակրթական գործունեության ուղղությամբ փոխադարձ պարտականությունների ստանձնումը, ինչպես նաև՝ բարձրորակ անտառագետ մասնագետների պատրաստումը։

Հուշագրի ստորագրումից հետո կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին և կարևորեցին արդյունավետ գործակցությանն ուղղված քայլերը։

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում նշել է, որ սույն հուշագրի կնքնման նախաձեռնությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկլանինն է։ Մանուկյանն էլ իր հերթին Թարվերդյանին շնորհակալություն է հայտնել առաջարկն ընդունելու համար, ապա ընդգծել՝ «Հայանտառ»-ում իրականացվող համակարգային փոփոխությունների համատեքստում այս հուշագիրը ևս շատ կարևոր դերակատարություն ունի։

Միքայել Մանուկյանը նաև նշել է, որ անտառային ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստումն անչափ կարևոր է։ «Առաջինը պետք է սկսենք կրթելուց, մեր մասնագետներին վերապատրատելուց»,- ընդգծել է Մանուկյանը, ապա հավելել, որ «Հայանատառ»-ը պետք է իր դեմքը փոխի, այլ որակի աշխատանք պետք է կատարի։

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ իր խոսքում շեշտել է, որ հուշագրով հնարավոր է դառնում ՀԱԱՀ-ում առաջատար մասնագետների ուժերով իրականացնել չափազանց կարևոր գործ, այն է՝ արտադրությունում աշխատող կադրերի վերապատրաստման կազմակերպում: Թարվերդյանի խոսքով՝համալսարանը շահում է կարևոր մի բան՝ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներն անտառային տնտեսություններում կազմակերպելու առումով:

«Սա նախ հնարավորություն կտա գործնական հմտություններով մասնագետներ պատրաստել և երկրորդ, անտառային ոլորտի աշխատակիցների համար հեշտանում է ապագա մասնագետների ճիշտ ընտրությունը»,- ասել է Թարվերդյանը։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիվանդությունն աշխարհում
20 Սեպտեմբերի 2018 - 00:02
Մոլորակի ամենամահացու հիվանդությունը տուբերկուլյոզն է, ինչպես ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները մասնակցել են սեղանի թենիսի մարզական միջոցառման
20 Սեպտեմբերի 2018 - 00:00
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 18-ին կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս, ինչին դատապարտյալները մասնակցել են մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ:
Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը
19 Սեպտեմբերի 2018 - 23:58
Բրիտանացի հետազոտող և ծովագնաց Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի գտնվելու հավանական վայրը նախանշվել է 17 000 կմ հեռավորության վրա այն երկրից, որի հետ այն ամենից շատ է ասոցացվում:
Հրազդանում չարաշահումները, նախնական տեղեկություններով, հատել են եռանիշ թվի սահմանը
19 Սեպտեմբերի 2018 - 23:47
Աուդիտորական ընկերությունն ուսումնասիրություն է կատարում Հրազդան քաղաքում կատարված չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:
«Սերը մնում է միշտ». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ ջերմ լուսանկարը
19 Սեպտեմբերի 2018 - 23:36
Սարգիս Գրիգորյանն իր Instagram-ում հերթական լուսանկար է հրապարակել, որի միջոցով սեր է խոստովանել կնոջը:
Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում Բրազիլիայի քացաքացին մոլորվել է
19 Սեպտեմբերի 2018 - 23:30
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին մոլորվել է Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
19 Սեպտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» ընկերության հրաձգարանում կրակել է դիպուկահար հրացանից։ Հրաձգարանը տեղակայված է Մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իտալիայում կհայտնվի Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը
19 Սեպտեմբերի 2018 - 23:21
Եվրոպայի ամենաբարձր կախովի կամուրջը, որը կձգվի Իտալիայի Վալ Տարտանո հովտի վրայով, կմիացնի Մորբեն և Սոնդրիո բնակավայրերը: Այն կբացվի սեպտեմբերի 22-ին, հայտնել է Coriere della Sera թերթը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13358
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն