Facebook   Twitter
 
«Ախթալայի ԼՀԿ»-ն 5 մլն դրամ տուգանք կվճարի

«Ախթալայի ԼՀԿ»-ն 5 մլն դրամ տուգանք կվճարի

28 Փետրվարի 2018 - 14:19
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունվարի 16-ից փետրվարի 4-ը ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է՝
ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների հետևյալ պահանջները.

իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառ,
սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում,
չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող և աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ,

չի մշակվել և իրականցվել ջրակորուստների կրճատման և նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր,
2017 թվականի վթարի հետևանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 մ2 հողային տարածք, ինչը ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է,

նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է վարչական պատասխանատվություն 200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է ջրային ռեսուրսների աղտոտման և ավել ջրառի համար ջրային ռեսուրսներին հասցված վնաս 3.070.914 ՀՀ դրամի չափով։
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածների պահանջները
մթնոլորտային օդ է արտանետվել թույլտվությունից ավել փոշի և առանց թույլտվության ածխածնի ազոտի օքսիդներ,
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 80-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև մթնոլորտային օդին հասցված վնասը կազմում է 1.933.060 ՀՀ դրամ։

«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 13 –րդ հոդվածների պահանջները.
չի մշակվել թափոնների անձնագրերը և թափոնների գոյացման և տեղադրման սահմանաքանակները,
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2011 հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 50.000 ՀՀ դրամի չափով։

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 61-րդ և 69-րդ հոդվածների պահանջները.
բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին սահմանված կարգով վճարները չեն կատարվել,
օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադրման և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները սահմանված կարգով չեն կատարվել,
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 601-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նախազգուշացում` խախտումները վերացնելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված խախտումներն առաջացնում են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5.003.974 ՀՀ դրամ և վարչական պատասխանատվություն` 200.000 ՀՀ դրամի չափով։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցավալի լուր. Այդպես էլ բոլորից լքված, ծերանոցում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
17 Հունվարի 2019 - 00:15
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է
16 Հունվարի 2019 - 23:56
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ է հատկապես խոցելի խմբերին:
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատանը
16 Հունվարի 2019 - 23:39
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14733
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական