Facebook   Twitter
 
Տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիա» ՀԿ-ի շնորհանդեսը (Լուսանկարներ)

Տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիա» ՀԿ-ի շնորհանդեսը (Լուսանկարներ)

28 Փետրվարի 2018 - 17:40
Այսօր տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիա» ՀԿ-ի շնորհանդեսը, որի ընթացքում ասոցացիայի խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը նշեց՝ ճանապարհաշինությունը մեր երկրի անցած պատմության մեջ կարևոր նշանակություն ունի՝ սկսած Մետաքսի ճանապարհից, իսկ այս ՀԿ-ն փորձելու է իր գործով ու խոսքով նորություն բերել ճանապարհաշինության ոլորտում:
«Հանդիսանալով ճանապարհային շինարարության և սպասարկման մասնակիցներ և կարևորելով ժամանակակից մարտահրավերները՝ այս ոլորտի արդիականացման ու զարգացման հարցում մենք պիտի առաջատամարտիկ լինենք», - նշեց Էդուարդ Բեզոյանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց՝ այս ՀԿ-ի ստեղծումը կարևոր նշանակություն ունի մեր երկրում՝ ճանապարհաշինության ոլորտը բարելավելու համար:

«Այս կազմակեպության կարևոր առաքելություններից է լինելու նաև այն, որ ՀԿ-ն աջակցելու է ՀՀ Կառավարությանը՝ տրանսպորտային ճանապարհաշինության հետ կապված հարցերում:

Աջակցություն է տրվելու նաև այս ոլորտում աշխատող անձանց ու կազմակերպություններին մատուցելով խորհրդատվական ծառայություններ», - նշեց Գագիկ Գալստյանը՝ հավելելով՝ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիա» ՀԿ-ն կաջակցի նաև այս ոլորտում գործող երիտասարդ մասնագետներին՝ այդ թվում գիտական աշխատանքներ պատրաստելու հետ կապված:

Գագիկ Գալստյանը նշեց՝ համալսարանը պատրաստ է համագործակցել այս ՀԿ-ի հետ՝ ճանապարհաշինության բնագավառում, որպեսզի երիտասարդները փորձի փոխանակման արդյունքում նոր գիտելիքներ ստանան, փորձի փոխանակում տեղի ունենա:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանն իր հերթին շեշտեց՝ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիա» ՀԿ-ն պատրաստ է լինելու այս ոլորտի բոլոր մասնագետների ձայնը ու հաշվի առնել նրանց կարծիքները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, արտերկրում լինելով, չէր կարողացել ներկա գտնվել «Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիա» ՀԿ-ի շնորհանդեսին, սակայն նա իր ուղերձն էր հղել ՀԿ-ին՝ քաջալերելով և հույս հայտնելով, որ այն ճանապարհաշինության ոլորտում, իսկապես, նոր ասելիքով ու նոր գործերով հանդես կա:

Հասմիկ Բալեյան
 
Նմանատիպ նորություններ
ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան
22 Սեպտեմբերի 2018 - 12:38
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հերքել է մամուլի տեղեկությունը, թե Ազգային ժողովում խորհրդարանի 100-ամյակի հոբելյանական միջոցառման ժամանակ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված չի եղել։
«Կաբինետներից դո՛ւրս եկեք, գնացե՛ք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը». ՀՀ վարչապետը՝ գյուղապետերին
22 Սեպտեմբերի 2018 - 12:31
«Բոլոր հարցերը՝ կառավարություն, վարչապետ.... Շուտով կսկսեն բոլոր գյուղերի բնակիչները գալ կառավարության դիմաց:
Լրջորեն անհանգստացած ենք Սիրիայում ապրող մեր հայրենակիցների անվտանգությամբ. Զոհրաբ Մնացականյան
22 Սեպտեմբերի 2018 - 12:16
Սիրիայի ճգնաժամը Հայաստանի վրա ունի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ո՞վ ա ասել, որ դուք ձեր հակակարկտային կայանքները պետք է թալանեք, տեսածին չարձագանքեք, հետո ասեք՝ հրթիռներ բերեք». Նիկոլ Փաշինյանը՝ գյուղապետին
22 Սեպտեմբերի 2018 - 12:04
Քանի՞ հեկտար կաթիլային ոռոգմամբ տարածք կա և քանի՞ հակակարկտային կայան կա Արարատի մարզում: Այս հարցն այսօր Արարատի մարզպետարանում մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն պատասխանատուներն այդպես էլ հստակ տվյալներ չներկայացրեցին:
Մեր խնդիրն է՝ ագրարային երկրից վերածվել արդյունաբերեկան երկրի. Վարչապետը՝ Արտաշատում
22 Սեպտեմբերի 2018 - 11:54
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում՝ Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ:
Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն
22 Սեպտեմբերի 2018 - 11:49
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:
Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան
22 Սեպտեմբերի 2018 - 11:37
«Գանձասար-Կապանի» բազմամյա ավագ Արա Խաչատրյանը ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշում է կայացրել։, հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Սերժ Սարգսյանի առանձնատան հարցն այդպես էլ չի լուծվում. ինչու են մերժում ստացել
22 Սեպտեմբերի 2018 - 11:30
Սերժ Սարգսյանին` որպես պաշտոնաթող նախագահի, առանձնատուն հատկացնելու հարցն այդպես էլ չի լուծվել. նոր կառավարությունն ու Սերժ Սարգսյանը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ այս հարցում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14977
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր