Facebook   Twitter
 
Կաշառքի և ապօրինի վարձատրության դիմաց ստացած կեղծ անձնագրերով օտարերկրյա քաղաքացիները հատել են ՀՀ պետական սահմանը. քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է

Կաշառքի և ապօրինի վարձատրության դիմաց ստացած կեղծ անձնագրերով օտարերկրյա քաղաքացիները հատել են ՀՀ պետական սահմանը. քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է

01 Մարտի 2018 - 17:53
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են տվել:
Այսպես, Սեյրան Իսպիրյանը առանց օրինական փաստաթղթերի ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար 26.04.2013թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Իսպիրյանին հաշվառելու և անձնագրավորելու համար նրանից պահանջել և ստացել է կաշառք:

Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Իսպիրյանին կեղծ հիմքերով հաշվառել է այդ հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետև ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ և կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Իսպիրյանը 2013-2017թթ-ի ընթացքում Զվարթնոց, Բագրատաշեն, Բավրա և Գյումրի հսկիչ-անցագրային կետերով 14 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Նույն ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է ստացել նաև Վրաստանի մեկ այլ քաղաքացի` Սայաթ Ստամբոլցյանը: Վերջինս նույնպես, չունենալով անձնագրավորման համար պարտադիր պայման հանդիսացող հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի հաշվառման գործ և անձնագրավորման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր կազմելու համար Ս. Ստամբոլցյանից ապօրինի վարձատրություն է պահանջել ու ստացել:

Դրա դիմաց հիշյալ հանրային ծառայողը ապօրինի գործողություններ է կատարել քաղաքացու օգտին. առանց Աշտարակ քաղաքի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության Ս. Ստամբոլցյանին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում: Այնուհետև վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում և ստացել կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:

Ս. Ստամբոլցյանը հիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ 2014-2016թթ-ի ընթացքում Զվարթնոց հսկիչ-անցագրային կետով 6 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սայաթ Ստամբոլցյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով: Իսկ պաշտոնատար անձին կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սեյրան Իսպիրյանին մեղադրանքներ են առաջադրվել 312-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով:

Ս. Ստամբոլցյանի և Ս. Իսպիրյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տարեց տղամարդը մահացավ պատահարից մեկ օր անց
18 Սեպտեմբերի 2018 - 19:04
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Սպիտակ 1-ին կմ-ին վրաերթի էր ենթարկել 1942 թ. ծնված Հենրիկ Ամիրաղյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Բարտոմեու. Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է
18 Սեպտեմբերի 2018 - 19:01
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ տխրել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխության պատճառով.
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում. Ուղիղ
18 Սեպտեմբերի 2018 - 18:55
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում: Այն մեկնարկել է Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկից:
Տոտին՝ Ռեալին մերժելու մասին. Ի վերջո սերը հաղթեց
18 Սեպտեմբերի 2018 - 18:41
«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին պատմել է, թե ինչպես է ժամանակին հրաժարվել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունից.
Սյուզի Մելիքյանը՝ ուլտրակարճ կիսատաբատով
18 Սեպտեմբերի 2018 - 18:25
Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:
Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը
18 Սեպտեմբերի 2018 - 18:22
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:
«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալին բերված հանձնուքում 2 կաթոցիկ և 10 դեղահաբ է հայտնաբերվել
18 Սեպտեմբերի 2018 - 18:18
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,
Երեւանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի
18 Սեպտեմբերի 2018 - 18:12
Երեւանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13305
 
Լրահոս`
 
 
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր