Facebook   Twitter
 
Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են երկու տասնյակ համայնքներում

Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են երկու տասնյակ համայնքներում

01 Մարտի 2018 - 19:25
2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, եւ ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

2018 թվականի մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է մարտի 11-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ եւ Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 եւ 4 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ 1 թեկնածու՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շատինում փակել են գյուղապետարանը և պահանջում են գյուղապետի հրաժարականը (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 10:48
Վայոց ձորի մարզի Շատին համայնքում փակել են գյուղապետարանը և պահանջում են գյուղապետի հրաժարականը:

Դրախտիկում զբոսաշրջության զարգացման քայլեր են արվում
16 Հունիսի 2018 - 11:43
Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ,,Երազանքի գյուղ,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենք (Լուսանկարներ)
14 Հունիսի 2018 - 16:41
Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի նորակառույց շենք, որի կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 870 միլիոն դրամ: Մարզպետը ծանոթացավ թատրոնի արդիական պայմաններին, զրուցեց տնօրենի և դերասանական անձնակազմի հետ:
Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի. պետնախարար Մարտիրոսյանի առաջին այցն Իշխանաձոր և Արաքսավան համայնքներ
14 Հունիսի 2018 - 13:55
Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի. պետնախարար Մարտիրոսյանի առաջին այցն Իշխանաձոր և Արաքսավան համայնքներ
Թեղուտի հանքավայրում աշխատատեղերը կվերաբացվե՞ն
13 Հունիսի 2018 - 17:05
Այս պահին ԱԺ-ում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը։
Մարզպետների գործը մարզի խնդիրները լուծելն է, ոչ թե կուսակցական քարոզչություն իրականացնելը. Փաշինյան
13 Հունիսի 2018 - 00:42
Մարզպետների գործը մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելն է, ոչ թե կուսակցական քարոզչություն իրականացնելը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրանցել է արտերկրում ապրող 13 աշակերտի, 4 հավաքարարի, 3 պահակի. յուրացումներ՝ Դալարի միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից (Տեսանյութ)
12 Հունիսի 2018 - 20:07
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինի գործողություններ է կատարել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 37
 
Լրահոս`