Facebook   Twitter
 
ՏԻՄ առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի 19 թեկնածուներից 9-ն առաջադրել է ՀՀԿ-ն

ՏԻՄ առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի 19 թեկնածուներից 9-ն առաջադրել է ՀՀԿ-ն

01 Մարտի 2018 - 20:43
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու, և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում՝ ավագանու անդամի արտահերթ ընտրություն:
Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, 2018 թվականի մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է մարտի 11-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 31 քաղաքացիներից 12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 138 թեկնածուներից 75-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 62-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 1 թեկնածու՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ուրալյան ավիաուղիները» պարզաբանել են դեպի Երեւան թռիչքների թույլտվության չեղարկումը
21 Մարտի 2019 - 15:34
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը երթուղային ցանցի կատարելագործման շրջանակում ինքնուրույն հետ է կանչել Ռոսավիացիա որոշ չվերթների թույլտվությունները: Այդ մասին Sputnik Հայաստանի հարցմանն ի պատասխան հայտնել է «Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը:
Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
21 Մարտի 2019 - 15:30
21 մարտի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ընկերության SIM քարտը գնած և ակտիվացրած վերջին բաժանորդին:
ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով գաղտնալսումները կհետազոտվեն դռնփակ
21 Մարտի 2019 - 15:28
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննությանը վերջինս դատարանում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը
21 Մարտի 2019 - 15:24
Հայաստանի ժուռնալիստների միության որոշ տարածքներ այլեւս նրան չեն պատկանում։ Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նկարիչը մարզադաշտի չափով «նկարել» է Սպիտակ տան ղեկավարի թեկնածուի դիմանկարը (Տեսանյութ)
21 Մարտի 2019 - 15:07
ԱՄՆ Տեխաս նահանգում նկարիչ Սթեն Հերդը ստեղծել է քաղաքական գործիչ, ԱՄՆ նախագահի թեկնածու Բեթո Օ՛Ռուրկի դիմանկարը: Պատկերը զբաղեցնում է ֆուտբոլի մարզադաշտի մի ամբողջ տարածք:
Դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը
21 Մարտի 2019 - 15:05
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 7-ի թիվ 576-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետությունում դադարեցվել է՝ «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ» (սերիա՝ 031117, ժամկետ՝ 11.2020թ.), (սերիա՝ 010518, ժամկետ՝ 05.2021թ.) և «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.), (սերիա՝ 030718, ժամկետ՝ 07.2021թ.) դեղերի շրջանառությունը:
Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, արտակարգ դրություն է հայտարարվել
21 Մարտի 2019 - 15:02
Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում, հաղորդում է Associated Press-ը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարարին
21 Մարտի 2019 - 14:54
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
Սանկտ Պետերբուրգի 5 դպրոցում շտապ տարհանում է իրականացվել շենքերի ականապատման մասին անանուն հաղորդագրություններից հետո
21 Մարտի 2019 - 14:48
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Կալինինյան շրջանի 5 դպրոցներում զանգվածային տարհանում է իրականացվել՝ շենքում ռումբի առկայության մասին հաղորդագրություններից հետո, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանային վարչակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17354
 
Լրահոս`