Facebook   Twitter
 
Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել. ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել. ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

02 Մարտի 2018 - 14:32
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են 2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2.914.250 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պարզաբանում թակարդն ընկած արջի դեպքով նշանակված 30.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վերաբերյալ
18 Դեկտեմբերի 2018 - 14:13
Սույն թվականի նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։
Առաջիկա 30 տարվա ընթացքում կրկնապատկել մեր երկրի ներկայիս անտառապատ տարածքները. նախարար
18 Դեկտեմբերի 2018 - 13:09
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։
Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ
18 Դեկտեմբերի 2018 - 10:54
Հայաստանում աղբի վերամշակում լինելու է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:
Մայրաքաղաքում սեւ կեռնեխների անկումը կարող է համաճարակի հետևանք լինել. բնապահպան
17 Դեկտեմբերի 2018 - 23:40
Երեւանում սեւ կեռնեխների անկումը կարող է համաճարակի հետեւանք լինել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանում սեւ կեռնեխների անկման դեպքերին։
Կարմիրգրքյան արջի ապօրինի որսի դեպքով նշանակվել է 30.000 դրամի վարչական տուգանք
17 Դեկտեմբերի 2018 - 12:04
2018 թվականի դեկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է՝ կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 24 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 2.760.780 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 10-ի վերաբերյալ նշանակվել է 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բնապահպան Դիանա Եղյանը
14 Դեկտեմբերի 2018 - 15:46
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլում, համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում ընտրվել էին Դիանա Եղյանի, Կարեն Էրոյանի, Վազգեն Գալստյանի թեկնածությունները։
Գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն. բողոքի ակցիա կենդանաբանական այգու դիմաց
14 Դեկտեմբերի 2018 - 13:21
Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները, ինչպես նաեւ կենդանասերները այսօր՝ դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
8.5 բալը գերազանցող երկրաշարժի դեպքում հնարավոր է Գեղանուշի պոչամբարի պատվարի փլուզում
13 Դեկտեմբերի 2018 - 14:25
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ «Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման ծրագրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: 
Կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել. բեզոարյան այծերից մեկն անկում է ապրել
12 Դեկտեմբերի 2018 - 14:45
Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել: Այգու պաշտոնական ֆեյսբուքյան էջում ասվում է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 115
 
Լրահոս`