Facebook   Twitter
 
Պետությունը կնպաստի համայնքային սոցիալական ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը

Պետությունը կնպաստի համայնքային սոցիալական ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը

02 Մարտի 2018 - 21:04
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 2-ին ներկա է գտնվել «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով խորհրդաժողովին:
Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Դեբորա Գրիզերը, «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, փոխմարզպետներ, շուրջ 60 համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստանի» և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրն աջակցում է տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը:

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ նախարար Լոքյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցող կազմակերպություններին, որոնք նախարարության հետ ակտիվ աշխատանք են տանում առաջադրված խնդիրները լուծելու համար: Նախարարի խոսքով՝ համայնքների պարտականությունն է աջակցել և սատարել բնակչության սոցիալապես անապահով շերտերին, սակայն դա հնարավոր չի լինի իրականացնել, եթե հենց համայնքներում չլինեն ոլորտի հիմնախնդիրներին քաջատեղյակ մասնագետներ։ «Մենք ոչինչ չենք խնայելու համայնքային սոցիալական ծառայողների վերապատրաստման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան հասցեական և թիրախային աջակցություն ցուցաբերել մեր բնակիչներին։ Սոցիալական ծառայողները համապատասխան հարցաթերթիկների, չափորոշիչների և աշխատանքի կազմակերպման կանոններին հետևելով պետք է վեր հանեն ոչ միայն համայնքի առանձին բնակիչների, այլև ընդհանուր համայնքի առջև ծառացած սոցիալ- տնտեսական հիմնախնդիրները»,- ասել է Դավիթ Լոքյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նույնպես իր խոսքում կարևորել է համայնքի ղեկավարների և համապատասխան միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում ոլորտով զբաղվող համապատասխան նախարարություններին հստակեցնել խնդիրները և շարունակել ոլորտում սկսված փոփոխությունները:

Իր հերթին USAID-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դեբորա Գրիզերը վերահաստատել է համայնքային սոցիալական ծառայության համագործակցության խորացման հանձնառությունը և հավաստել, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հայտնաբերել ոլորտում առկա համակարգային բացերը և համայնքներում մատուցել արդյունավետ սոցիալական ծառայություն։

«Մեծ նշանակություն ունի անհրաժեշտ մարդկային կապիտալի ձևավորումը, ովքեր պետք է կարողանան հայտնաբերել, կանխարգելել և արդյունավետ սոցիալական ցանցերի միջոցով լուծել համայնքային նշանակության սոցիալական հարցերը»,- նշել է Դեբորա Գրիզերը։

«Վորլդ Վիժն»-ի հայաստանյան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, կարևորելով համայնքային սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը, արձանագրել է, որ սոցիալական ծառայողը կկարողանա փոխել ոչ միայն մեկ ընտանիքում առկա սոցիալական խնդիրները, այլև կձևավորի համայնքի սոցիալական միջավայրի նոր մշակույթ, ինչը կարևոր գործիք կդառնա համայնքների ղեկավարների համար։

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները վերհանել են խնդիրները, հստակեցրել առաջիկա աշխատանքի ուղղությունները և վստահեցրել, որ շարունակելու են համագործակցությունը համայնքների հետ՝ սոցիալական ծառայությունների ինստիտուտի ներդրման և զարգացման նպատակով:

Խորհրդաժողովի ավարտին նախարար Դավիթ Լոքյանը, ինչպես նաև «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի պատասխանատուները սպառիչ պատասխաներ են տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին հուզող հարցերին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չափազանց կրքոտ․ Ու՞մ է նվիրված Սեդակովայի մերկ ուղերձը
15 Դեկտեմբերի 2018 - 10:16
Երգչուհի եւ ոճաբան Աննա Սեդակովան բաց ֆլիրտ է անում ինչ-որ մեկի հետ։ Նա հրապարակում է շատ սեքսուալ նկարներ երկիմաստ նկարագրություններով։
Մեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 10:02
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 07:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և 5 մարզերում լույս չի լինի
15 Դեկտեմբերի 2018 - 09:47
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դույլով արյուն եմ կորցրել և այտուցվել.Մոսկվայում քթի վիրահատությունից 9 օր հետո ուշքի եկած Կարոլինա Սարգսյանը դատի կտա բժիշկներին
15 Դեկտեմբերի 2018 - 09:45
Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված և վերջերս ուշքի եկած 25-ամյա Կարոլինա Սարգսյանը հայտնել է, որ 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել, և որ իր փրկությունը հրաշք է եղել:
Սամվել Կարապետյանը 2.8 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին
15 Դեկտեմբերի 2018 - 09:30
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց նոյեմբերի վերջին կայացած հեռուստամարաթոնը:
ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ
15 Դեկտեմբերի 2018 - 09:29
Դեկտեմբերի 14-ին, ժամը 21:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Հայյտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Մազերի բնական ճերմակությունը ծածկելու կարիք այլևս չի լինի. հայտնի են 2019-ի նորաձևության գլխավոր թրենդերը
15 Դեկտեմբերի 2018 - 09:25
Ամերիկյան Pinterest ինտերնետ ծառայությունն անդրադարձել է գալիք տարվա նորաձևության գլխավոր միտումներին:
Դեկտեմբերի 15-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
15 Դեկտեմբերի 2018 - 09:22
ԽՈՅԵՐ
Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է
15 Դեկտեմբերի 2018 - 09:13
Ամեն տարի դեկտեմբերի 15-ին աշխարհի թեյ արտադրող առաջատար երկրներում նշում են Թեյի միջազգային օրը (International Tea Day): Օրվա նպատակը կառավարությունների եւ քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի, թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի, փոքր արտադրողների եւ սպառողների խնդիրների ուղղությամբ սեւեռելն է: Դե, իհարկե, նաեւ այդ ըմպելիքի ժողովրդականացումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16021
 
Լրահոս`