Facebook   Twitter
 
Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

05 Մարտի 2018 - 21:19
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին և ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին` վերջինիս Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Ջորջին և մաղթել հաջողություններ ստանձնած պաշտոնում: Վիգեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարևորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Դրանք են` զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը, բարեվարքությունը, ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցությունների անցկացումը և այլն:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է պաշտպանության բնագավառում համագործակցությունը շարունակելու` բրիտանական կողմի պատրաստակամությունը և նշել, որ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը` հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգին Հայաստանի Հանրապետության անցումը և այդ ուղղությամբ Միացյալ Թագավորության մեծ փորձը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ
15 Դեկտեմբերի 2018 - 12:39
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Օզբիլիսը մասնակցել է «Վիլհեմ-2»-ի անհաջող խաղին
15 Դեկտեմբերի 2018 - 12:16
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մասնակցել է ակումբի խաղին:
Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. նախարարության մամուլի քարտուղար
15 Դեկտեմբերի 2018 - 12:00
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Ժամանակ»-ի հրապարակմանը, թե ՊՎԾ-ն Սպորտի նախարարությունում հայտնաբերել է բազմամիլիոնանոց չարաշահումներ:
Գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե ինչն է քոր առաջացնում
15 Դեկտեմբերի 2018 - 11:50
Չինաստանի գիտությունների ակադեմիայի նեյրոկենսաբաններին հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե կոնկրետ ինչն է քոր առաջացնում:
ԱՄՆ-ն չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել է մարտի 2
15 Դեկտեմբերի 2018 - 11:42
ԱՄՆ առեւտրի ներկայացուցչությունը 200 մլրդ դոլար արժողության չինական արտադրանքի առեւտրային տուրքերի բարձրացման օրը տեղափոխել է 2019 թվականի մարտի 2, հայտնում է Reuters-ը:
Թրամփը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը
15 Դեկտեմբերի 2018 - 11:36
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել Միք Մալվանեյին:
Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում
15 Դեկտեմբերի 2018 - 11:26
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում:
Ինչպես կբաշխվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները. «Իմ քայլը»՝ 6, ԲՀԿ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստան»՝ 1
15 Դեկտեմբերի 2018 - 11:20
Արդեն հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի պատգամավորների թիվը 132 է լինելու, մինչդեռ այսօր այդ թիվը 105 է:
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել, կան վիրավորներ
15 Դեկտեմբերի 2018 - 11:07
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում բախվել են Audi մակնիշի 35 TO 729 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 79 NN 099 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16065
 
Լրահոս`