Facebook   Twitter
 
Նոր նախագիծ. Կլինի 17 նախարար, առաջին փոխվարչապետ եւ 2 փոխվարչապետ

Նոր նախագիծ. Կլինի 17 նախարար, առաջին փոխվարչապետ եւ 2 փոխվարչապետ

06 Մարտի 2018 - 13:57
Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից եւ 17 նախարարներից (ներկայումս այդ թիվը 18 է):
Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից օրենքների փաթեթը ներկայացնելիս նշեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, ըստ օրինագծի կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիությունից կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները:

«Ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի եւ փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձեւավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը:

Նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի անցկացման, քվորումի վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում: Քանի որ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, հետեւաբար կառավարության գործունեության թափանցիկության վերաբերյալ եւս դրությներ են ամրագրված»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցավալի լուր. Այդպես էլ բոլորից լքված, ծերանոցում մահացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը
17 Հունվարի 2019 - 00:15
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Գործընկերներն անհանգստացած են Ջիգարխանյանի առողջական վիճակով
17 Հունվարի 2019 - 00:04
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցները չգիտեն ուր է անհետացել իրենց 83-ամյա ղեկավարը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է
16 Հունվարի 2019 - 23:56
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, այն անհրաժեշտ է հատկապես խոցելի խմբերին:
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
16 Հունվարի 2019 - 23:47
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում: Այս մասին հայտնել է New York Post թերթը:
Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատանը
16 Հունվարի 2019 - 23:39
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
16 Հունվարի 2019 - 23:32
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Հակահրթիռային համակարգի հզորացման վրա ԱՄՆ-ը 240 մլն դոլար կծախսի
16 Հունվարի 2019 - 23:23
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Boeing ըկերության հետ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16367
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Նյու Յորքում պայթեցրել են Հուդզոնի հին կամուրջը (Տեսանյութ)
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Դավոս
Հասարակություն, Քաղաքական