Facebook   Twitter
 
Ինչո՞ւ են հանել միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը եւ պահել Սփյուռքինը. Հստակ պատասխան չեղավ

Ինչո՞ւ են հանել միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը եւ պահել Սփյուռքինը. Հստակ պատասխան չեղավ

06 Մարտի 2018 - 14:47
Նախարարությունների կազմը, ցանկը քաղաքական նպատակահարմարության խնդիր է: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է կառավարությունը որոշել հանել Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, փոխարենը պահել Սփյուռքի նախարարությունը:
«Կառավարությունն է որոշում, թե ինչպես վերաբաշխել կառավարության լիազորությունները նախարարությունների միջեւ: Կան երկրներ, որոնք ունեն ընդամենը 7 նախարարություն, կան երկրներ որոնք ունեն 60: Յուրաքանչյուր դեպքում որոշում է կառավարությանը: Սա այն առանձնահատուկ որոշումն է, որ կարող է ԱԺ ներկայացնել միայն կառավարությունը՝ ելնելով նրանից, թե ինչպես է իր աշխատանքը պատկերացնում ավելի արդյունավետ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, Սփյուռքի նախարարության դեպքում իրենք համարում են, որ քաղաքականության անհրաժեշտություն կա. «Կարելի՞ էր արդյոք Սփյուռքի նախարարությունը միավորել այլ նախարարության, իհարկե, կարելի էր: Այս պահին այս մոդելն ենք նպատակահարմար համարում»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե որն է դրա տրամաբանությունը:

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծով սահմանվել է, որ նախարարների թիվը պետք է լինի 17, ներկայիս 18-ի փոխարեն. հանվել է Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» 96-րդ անգամ է փորձելու իր բախտն ընտրություններին
23 Սեպտեմբերի 2018 - 18:37
Ջոն Թուրմելն աշխարհի ամենաանհաջողակ քաղաքական գործիչն է, որը 1979թ. թվականից ի վեր մասնակցել է 95 ընտրության և երբեք հաղթանակ չի տարել:
Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով
23 Սեպտեմբերի 2018 - 18:35
Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։
ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվում. Շաքե Իսայան
23 Սեպտեմբերի 2018 - 18:34
ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Փարիզում 6 զինվորականներ տուժել են գազի պայթյունից
23 Սեպտեմբերի 2018 - 18:15
Փարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր առաջին անգամ նախանձում եմ ազատ ընտրողին` Հայաստանի հպարտ քաղաքացուն». Արմեն Մովսիսյան
23 Սեպտեմբերի 2018 - 18:13
Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախագահական երկրորդ ընտրությունն էր` դուրս եկա ընտրատեղամասից ու դռան մոտ կանգնած երկու ծխող հանձնաժողովականների խոսակցությունը պատահական լսեցի:
Ժամը 17-ի դրությամբ Երևանում արդեն քվեարկել է ընտրողների 34.72 տոկոսը
23 Սեպտեմբերի 2018 - 18:12
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, ժամը 17-ի դրությամբ քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 34.72 տոկոսը։ Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Փրկարարներն ամբողջությամբ ապամոնտաժել են վերհանը
23 Սեպտեմբերի 2018 - 18:06
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 19/1 հասցեում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալը ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա և վնասել այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ
23 Սեպտեմբերի 2018 - 17:55
Ժամը 17:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14953
 
Լրահոս`