Facebook   Twitter
 
Դուք մեր կառավարության նիստերում բովանդակային քննարկում տեսնո՞ւմ եք, ես անկեղծորեն չեմ տեսնում. Նախարար

Դուք մեր կառավարության նիստերում բովանդակային քննարկում տեսնո՞ւմ եք, ես անկեղծորեն չեմ տեսնում. Նախարար

06 Մարտի 2018 - 15:28

Երբ օրենքով նախատեսում ենք, որ առանց վարչապետի թույլտվության նախարարները չեն կարող տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված հարցի ընթացքի վերաբերյալ, դրանով նախարարներին զրկում ենք ինքնուրույնությունից եւ դարձնում վարչապետի զինվորիկներ:
Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Պատկերացրեք, օրինակ ԿԳ նախարարին հարցնեն բարձրագույն կրթության օրենքի մասին, ասի չեմ կարող մեկնաբանել, քանի որ չունեմ վարչապետի թույլտվությունը»,-ասաց նա՝ նաեւ հարցնելով, թե ինչպես է ստացվում, որ կոլեգիալ ենթակայությունից հանում ենք այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը եւ դնում մեկ անձի՝ վարչապետի ենթակայության տակ:

Ի պատասխան օրինագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Նախ ոչ բոլոր կոլեգիալ մարմիններն են դառնում վարչապետին ենթակա, դա արվում է նրա համար, որ լինի ընդգծված, քաղաքական պատասխանատվություն այդ մարմնի գործունեության համար; Քաղաքականությունը պետք է տարվի այն ուղղությամբ, որ բացառությամբ տեսչությունների, ի վերջո, բոլորը ենթակա լինեն այս կամ այն անձի անհատական պատասխանատվությանը: Երբ խոսում ենք պատասխանատվությունից, խոսել սուպերվարչապետության մասին, սխալ է: Խոսքը վերաբերում է ընդհակառակը՝ շատ մեծ պատասխանատվության մասին»:

Նախարարը նաեւ նկատեց, որ կան երկրներ, որտեղ անգամ օրենսդրորեն ամրագրվել է, որ նախարարների բանավոր կամ գրավոր կոմունիկացիան եւս չի կարող հրապարակվել. «Ամենավառ օրինակը Միացյալ Թագավորության փորձն է, որտեղ գրված է, որ կառավարությունը չի կարող արդյունավետ գործել, եթե չպահպանվեն հետեւյալ սկզբունքները եւ սեւը սպիտակի վրա դա ուղղակի ամրագրված է»:

Անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու խնդրին, Դավւիթ Հարությունյանն ասաց. «Դուք մեր կառավարության նիստերում որեւէ հետաքրքիր բովանդակային քննարկում տեսնո՞ւմ եք: Ես անկեղծորեն չեմ տեսնում, մենք բոլոր բովանդակային քննարկումները, մեր բախումները հանում ենք դուրս: Մի պահ պատկերացրեք, որ ձեր խմբակցության նիստերի ժամանակ լինեն տեսախցիկներ, հանկարծ մի սխալ բան չանեք, ուրիշ բան չպլանավորեք: Պատկերացնում եք, թե ինչի կվերածվեն ձեր նիստերը: Վստահ եմ, որ հիմա շատ բովանդակային են, լինում են բախումներ, տեսակետներ: Բայց եթե տեսախցիկի տակ հայտնվեք, վստահեցնում եմ ձեզ, կլինեք ավելի սահմանափակված: Ընդ որում, մենք դեռ խոսում ենք քաղաքական գործիչների մասին, իսկ գործադիր իշխանության դեպքում դա կլինի նույն նիստը, ինչ այսօր կառավարության նիստը, երբ հարցը զեկուցվում է եւ որեւէ մեկը 99 տոկոս դեպքերում որեւէ մեկը այլ կարծիք չի արտահայտում»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը
20 Հունիսի 2018 - 00:10
Միայնությունը մեծացնում է վաղաժամ մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այս մտքին են հանգել Քիլի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները, փոխանցում է MedicalXpress-ը:
Նիքի Մինաժը ամառային «թեժ» լուսանկարներ է հրապարակել (Տեսանյութ, լուսանկարներ)
20 Հունիսի 2018 - 00:07
Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը ներկայացել է ամառային թեժ ու կրքոտ ֆոտոշարքում: Նա լուսանկարները հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:
Լուսինե Թովմասյանը ցույց է տվել իր մայրիկին (Լուսանկար)
19 Հունիսի 2018 - 23:41
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Պաշտոնական․ Գերմանացի դարպասապահը տեղափոխվում է «Արսենալ»
19 Հունիսի 2018 - 23:21
Գերմանական «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել
19 Հունիսի 2018 - 22:58
Իտալական ընկերությունն ալկոհոլ պարունակող պաղպաղակ է ստեղծել, որը ոչ միայն թույլ է տալիս զգալ ոգելից խմիչքի համը պաղպաղակ վայելելիս, այլև փոքր-ինչ հարբել:
Մանվել Գրիգորյանը Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել 2016թ. մայիսին
19 Հունիսի 2018 - 22:55
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միություն գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որ 2016 թվականին Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է իրենց դեղորայք և բժշկական նշանակության ապրանքներ տրամադրելու խնդրանքով.
Քիմ Քարդաշյանի՝ մինչև գոտկատեղը լանջաբացվածքը գրավել է բոլորի ուշադրությունը
19 Հունիսի 2018 - 22:25
MTV Movie & TV Awards 2018-ի կարմիր գորգի վրա իր համեստ հանդերձանքով զարմացնելով բոլորին՝ Քիմ Քարդաշյանը բաց թողածը լրացրել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հատուկ fashion-գագաթաժողովի ժամանակ:
Ճիշտ պահն է, որ իրավապահները նաև հետաքրքրվեն, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական տեսանյութը. Անահիտ Բախշյան
19 Հունիսի 2018 - 22:23
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին զոհված Յուրա Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի:
ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանի թիկնազորի մեքենաներում ոստիկանությունը զենք է հայտնաբերել. օրինականությունը ստուգվում է
19 Հունիսի 2018 - 22:21
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13457
 
Լրահոս`