Facebook   Twitter
 
Հայաստանը պետք է ունենա Արցախի հետ ինտեգրացման նախարարություն. Միքայել Մելքումյան

Հայաստանը պետք է ունենա Արցախի հետ ինտեգրացման նախարարություն. Միքայել Մելքումյան

06 Մարտի 2018 - 15:38
Հայաստանը պետք է ունենա Արցախի հետ ինտեգրացման նախարարություն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ինչո՞ւ մենք չունենք համազգային կոնսենսուսի առարկա հանդիսացող Արցախի հետ ինտեգրացման նախարարություն: Ի՞նչ է, մեր բոլոր նախարարությունները առանձին կարողանո՞ւմ են ինտեգրացիոն խնդիրները լուծել: Հիմա ճիշտ ժամանակն է այդպիսի նախարարություն ունենալու, անունն էլ կարեւոր չէ:

1/3-ից ավելի կազմող տարածքների զարգացումն ու վերաբնակեցումը մեր ռազմավարական առաջնահերթ խնդիրներից է: Իմ առաջարկն է ստեղծել 18-րդ նախարարությունը, թեեւ ես կարծում եմ՝ այն պետք է լիներ առաջինը կամ երկրորդը, Արցախի հետ ինտեգրացման նախարարություն»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ առաջարկվող օրինագծով հանվում է միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարությունը, Մելքումյանը նկատեց. «Հիմա էդ բարեփոխումների կարիքը չունե՞նք, կամ միջազգային տնտեսական ինտեգրացիայի կարիքը չունե՞նք»:

Հիշեցնենք, որ հիշյալ օրինագծով նախարարների թիվը 18-ից դառնում է 17: նոր կառավարությունն ունենալու է առաջին փոխվարչապետ եւ եւս երկու փոխվարչապետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սա ինչ աշխատանքի ձև է, չեք կարծում, որ Դուք պետք է փոխհատուցում տաք, որովհետև Ձեր աշխատանքը նորմալ չեք արել. Փաշինյանը՝ Սուրենավանի համայնքապետին
22 Սեպտեմբերի 2018 - 13:13
Երբ վարչապետ էի ընտրվել, մի շաբաթ հետո ասացին, որ Սուրենավան համայնքում կարկուտ է եկել, դա ե՞րբ էր, Արարատի մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպմանը հարց ուղղեց աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Սարգսյանը Ֆրանսիա է մեկնել. մասնակցելու է Summit of Minds ամենամյա գագաթնաժողովին
22 Սեպտեմբերի 2018 - 13:05
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը:
Հրազենի գործադրմամբ սպանության փորձ Սյունիքի Տեղ գյուղում
22 Սեպտեմբերի 2018 - 13:00
Սյունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 22-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան
22 Սեպտեմբերի 2018 - 12:38
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հերքել է մամուլի տեղեկությունը, թե Ազգային ժողովում խորհրդարանի 100-ամյակի հոբելյանական միջոցառման ժամանակ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված չի եղել։
«Կաբինետներից դո՛ւրս եկեք, գնացե՛ք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը». ՀՀ վարչապետը՝ գյուղապետերին
22 Սեպտեմբերի 2018 - 12:31
«Բոլոր հարցերը՝ կառավարություն, վարչապետ.... Շուտով կսկսեն բոլոր գյուղերի բնակիչները գալ կառավարության դիմաց:
Լրջորեն անհանգստացած ենք Սիրիայում ապրող մեր հայրենակիցների անվտանգությամբ. Զոհրաբ Մնացականյան
22 Սեպտեմբերի 2018 - 12:16
Սիրիայի ճգնաժամը Հայաստանի վրա ունի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ո՞վ ա ասել, որ դուք ձեր հակակարկտային կայանքները պետք է թալանեք, տեսածին չարձագանքեք, հետո ասեք՝ հրթիռներ բերեք». Նիկոլ Փաշինյանը՝ գյուղապետին
22 Սեպտեմբերի 2018 - 12:04
Քանի՞ հեկտար կաթիլային ոռոգմամբ տարածք կա և քանի՞ հակակարկտային կայան կա Արարատի մարզում: Այս հարցն այսօր Արարատի մարզպետարանում մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն պատասխանատուներն այդպես էլ հստակ տվյալներ չներկայացրեցին:
Մեր խնդիրն է՝ ագրարային երկրից վերածվել արդյունաբերեկան երկրի. Վարչապետը՝ Արտաշատում
22 Սեպտեմբերի 2018 - 11:54
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում՝ Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14928
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր