Facebook   Twitter
 
Այսպես մենք ունենում ենք սուպերվարչապետ, ինչ-որ մի հրեշ՝ միահեծան իշխանությամբ. Գորգիսյան

Այսպես մենք ունենում ենք սուպերվարչապետ, ինչ-որ մի հրեշ՝ միահեծան իշխանությամբ. Գորգիսյան

06 Մարտի 2018 - 15:45
Մենք ունենք խորը մտահոգություններ երկիրը խորհրդարանականի փոխարեն սուպերվարչապետական դարձնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով, ԱԺ-ում քննարկվող եւ ընդունվող օրենքները ուղղված են հենց դրան. «Մի կողմից կարելի է ականջալուր լինել հիմնավորմանը, որ ապաքաղաքական կառույցները պետք է քաղաքականությունից դուրս լինել եւ չեն կարող լինել նախարարություն, բայց այդ դեպքում ինչո՞ւ ՊՆ-ի դեպքում այդպես արված չէ: Մյուս կողմից ամենաապաքաղաքական կառույցները պետք է լինեն կրթական հաստատությունները, մինչդեռ շրջանառության մեջ է կրթության մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է, որ բուհերի կառավարման խորհուրդները նշանակվում կամ հաստատվում են վարչապետի կողմից: Այսինքն ամեն ինչ արվում է, որ երկրի վերահսկողական լծակները լինեն մեկ անձի վերահսկողության տակ»,-ընդգծեց Գորգիսյանը:

Նա հիշեցրեց, որ երբ նշում էին, որ անցնում ենք խորհրդարանական կառավարման, ասվում էր, որ այլեւս չպետք է մեկ անձի որոշումներից, մեկ անձի հիվանդություններից կախված լինի մեր երկրի ապագան եւ զարգացումները. «Մենք հիմա անում ենք 100 աստիճան հակառակը՝ բոլոր կարեւոր օղակները դնում ենք վարչապետի ենթակայության տակ: Ի վերջո, ունենում ենք վարչապետ, որը վեր է բոլոր տեսակի վերահսկողություններից, պատասխանատու չէ եւ հաշվետու չէ որեւէ մեկի: Ունենում ենք սուպերվարչապետ, ինչ-որ մի հրեշ, որը ամենաթողությամբ է օժտված լինելու:

Մենք գնում ենք տոտալ միահեծան իշխանության, տոտալիտար կառավարման մոդելի, ինչն անընդունելի է, պարոնայք: Քանի դեռ ուշ չէ, սթափվեք եւ ի վերջո թույլ չտանք, որ մեր երկիրը վերադառնա կոմունիստական կառավարման մոդելի»,-ընդգծեց նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան
22 Սեպտեմբերի 2018 - 14:45
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ պաշտոնում ընտրվելուց առաջ ներկայացրեց այն հիմնական դրույթները, առաջնահերթությունները, որոնք, ըստ նրա, կարևոր են հայկական ֆուտբոլի համար:
Ավտովթար Երեւանի Դավիթ Բեկի պողոտայում. 3 վիրավոր կա
22 Սեպտեմբերի 2018 - 14:40
Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 11։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են BMW մակնիի 07 SS 595 համարանիշի, Nissan Tiida մակնիշի 35 OF 018 հարամանիշի եւ LADA 2109 մակնիշի 83 OQ 300 համարանիշի ավտոմեքենաները։
«Սա էլ բնության քարոզարշավն է». Գագիկ Սուրենյան
22 Սեպտեմբերի 2018 - 14:36
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանը նպատակաուղղված շարունակելու է հարաբերություններն Իրանի հետ
22 Սեպտեմբերի 2018 - 14:32
Հայաստանը նպատակաուղղված շարունակելու է հարաբերություններն Իրանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:
Հաստատվեց ՀՖՖ գործկոմի կազմը
22 Սեպտեմբերի 2018 - 14:27
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում հաստատվեց ՀՖՖ գործկոմի կազմը։
Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ
22 Սեպտեմբերի 2018 - 14:24
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
Յոլա գնացողի տրամաբանությունը պետք է փոխել. Նիկոլ Փաշինյանը՝ համայնքապետերին
22 Սեպտեմբերի 2018 - 14:06
Արարատի մարզպետարանում համայնքապետերի հետ հանիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «յոլա գնացողի տրամաբանությունը պետք է փոխել զարգացողի տրամաբանության»:
Արտաշատի պահածոների գործարանում ժամանակից սարքավորումներով նոր արտադրամաս է բացվել
22 Սեպտեմբերի 2018 - 14:00
Արտաշատի պահածոների գործարանում, որը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, 2018թ-ի ընթացքում արդիականացման համար ներդրվել է 3,5 միլիոն դոլար։
Տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել
22 Սեպտեմբերի 2018 - 13:38
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14929
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Լիլուի սելֆին
Մշակույթ