Facebook   Twitter
 
Թաիլանդի դատարանը նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին կալանավորելու օրդեր է տվել

Թաիլանդի դատարանը նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին կալանավորելու օրդեր է տվել

06 Մարտի 2018 - 15:53
Թաիլանդի գերագույն դատարանը երեքշաբթի որոշել է երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին կալանավորելու օրդեր տալ, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշված է դատարանի հայտարարության մեջ, օրդերը տրվել է «դատաքաննությանը մեղադրյալի կամ նրա օրինական ներկայացուցիչների չներկայանալու հետ կապված»:

Չինավաթին կալանավորելու որոշումը, ով երկար տարիներ թաքնվում էր արտասահմանում, նախատեսված է նոր քրեական գործի քննության շրջանակում, որը երկրի գլխավոր դատախազությունն անցյալ տարվա նոյեմբերին ուղարկել է գերագույն դատարան:

Քննությունը համարում է, որ 2001 թվականին լինելով Թաիլանդի վարչապետը՝ Չինավաթը որոշում է ընդունել, որը նրա հետ կապված հեռահաղորդակցության Shin Corp ընկերությանը թույլ է տվել օպտիմալացնել կոնցեսիայի պայմանագրով վճարումները: Արդյունքում՝ 2 պետական ընկերությունների պատճառվել է մոտ 2,1 մլրդ դոլարի վնաս:

Չինավաթին իշխանությունից հեռացրել են զինվորականները, որից հետո նա երկրից հեռացել է: Դրանից հետո նա շուտով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել պետական հողամասեր գնելիս ծառայողական լիազորությունների գերազանցման համար:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Երեկ՝ հյուպատոսության շենքի մոտ, իմ ելույթից կես ժամ առաջ, պայթյուն լսվեց. սփյուռքի նախարարի գրառումը
22 Սեպտեմբերի 2018 - 15:47
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյսնը Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում գրառում է կատարել:
Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել
22 Սեպտեմբերի 2018 - 15:43
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ծանր, բայց արդյունավետ է անվանել: Այդ մասին, ինչպես հայտնում է БелТА-ն, Բելառուսի նախագահը հայտարարել է Մինսկում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Վանեցյան
22 Սեպտեմբերի 2018 - 15:42
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ողջունեց պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման գաղափարը: «Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպել եմ, բայց հանդիպման մասին մանրամասներ հիմա չեմ հայտնի»,-ասաց նա:
Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց
22 Սեպտեմբերի 2018 - 15:23
Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ:
Օդի ջերմաստիճանը կնվազի
22 Սեպտեմբերի 2018 - 15:03
Սեպտեմբերի 22-23-ը շրջանների շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը
22 Սեպտեմբերի 2018 - 14:58
Սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Ապարանի բաժին էր դիմել Ապարանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նախորդ օրվա ժամը 20։00-ից, մինչ առավոտյան ժամը 08։55-ն ընկած ժամանակահատվածում, կրակել են բանկի մասնաճյուղի ճակատային մասի ապակուն։
Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան
22 Սեպտեմբերի 2018 - 14:52
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այդ պաշտոնում ընտրվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ առաջին որոշումներից մեկը կլինի այն, որ կնվազեցնեն հավաքականի խաղերի տոմսի գինը:
Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր
22 Սեպտեմբերի 2018 - 14:47
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման հանձնարարական տվեց Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:
Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան
22 Սեպտեմբերի 2018 - 14:45
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ պաշտոնում ընտրվելուց առաջ ներկայացրեց այն հիմնական դրույթները, առաջնահերթությունները, որոնք, ըստ նրա, կարևոր են հայկական ֆուտբոլի համար:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16891
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լիլուի սելֆին
Մշակույթ