Facebook   Twitter
 
Արծվիկ Մինասյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակության հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակության հետ

06 Մարտի 2018 - 15:57
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը՝ քաղաքային պլանավորման, ԵՄ ռեգիոնալ և միասնական քաղաքականության միջազգային համագործակցության գծով մասնագետ Շտեֆան Էլզինգի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում են եղել նաև կենսաբազմազանության, բնական ռեսուրսների կառավարման, բնապահպանական քաղաքականության մասնագետ Քրիստեն Պրոբսը, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քրիստեն Շուլցը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և աջակցության համար, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով։ Բնապահպանության նախարարը կարևորել է մինչև ծրագրի մեկնարկը նման հանդիպումների կազմակերպումը և, ներկայացնելով բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, առանձնացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցված անտառային ոլորտի՝ որտեղ առկա է կենսաբազմազանության շուրջ 80 տոկոսը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Ըստ Մինասյանի, բարեփոխումների հիմնական գաղափարախոսությունը հիմնվելու է էկոհամակարգային առաջնահերթություններով կառավարման սկզբունքի վրա։ Նույն սկզբունքի ներքո ռեֆորմներ են իրականացվում բնապահպանական ոլորտի բոլոր բաղադրիչներով, և այդ գործընթացների արդյունավետ իրականացման համար կարևորվել է միջազգային համագործակցության շրջանակներում տրամադրվող նպատակային աջակցությունը։

Շտեֆան Էլզինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար, և նշել, որ 2018թ. դեկտեմբերին մեկնարկող ծրագիրն իրականացվելու է Անդրկովկասի երեք երկրներում և ԳԴՀ Տնտեսական զարգացման նախարարության կողմից իրականցվող մեծ ձեռնարկի մի մասն է կազմում։ Այն «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքների վրա է հենվելու։ Էլզինգն իր ղեկավարած պատվիրակության առաքելությունը համարել է Հայաստանի առաջնահերթություններին և բնապահպանական գերատեսչության նախանշած, հստակ լուծումներ պահանջող խնդիրներին ծանոթանալը, ուսումնասիրելով նաև ոլորտում իրականացված ծրագրերի նախկին փորձը, կրկնակի աշխատանքները բացառելու նպատակով։ Բանախոսը գոհունակությամբ նկատել է, որ մեկնարկող ծրագրի թիրախը համընկնում է ՀՀ բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններին՝ ուղղված լինելով գյուղական համայնքներում էներգախնայողության և բնական պաշարների կառավարման հարցերի լուծմանը, որպեսզի թուլացվի ճնշումն անտառի վրա։ Քրիստեն Պրոբսը հավելել է, որ նախատեսվում է ծրագրի մեջ ընդգրկել ոչ միայն անտառամերձ համայնքները, այլև այն համայնքները, որոնք հեռու են անտառներից, բայց տեղի բնակիչներն օգտագործում են փայտանյութ։

Հյուրերի խնդրանքով անտառային ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը ներկայացնելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է ծրագիրն իրականացնել մեկ համայնքում, տեղում ամբողջովին լուծելով խնդիրը։ Ա. Մինասյանը կարծիք է հայտնել, որ առանց խնդիրների մեկ համայնքի ապահովումն օրինակելի կլինի նաև այլ համայնքների համար՝ շոշափելի արդյունքների տեսանկյունից, ինչպես նաև օբյեկտիվ խթան կհանդիսանա այդ ուղղվածության ծրագրերի շարունակականության համար և առաջարկել առաջնայնություն տալ այլընտրանքային էներգիայի օգտագործմանը։

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, ծրագրի պատասխանատուներին առաջարկել է նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանի հետ համակարգել աշխատանքների հետագա ընթացքը՝ երկուստեք ակնկալվող արդյունքներ ապահովելու նպատակով։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մխիթարյանը վնասվածք ունի և որոշ ժամանակ չի խաղա
21 Սեպտեմբերի 2018 - 16:40
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել:
Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է
21 Սեպտեմբերի 2018 - 10:25
Ազատի ջրամբարի և Արփի լճի փականների հետագա շահագործումը ռիսկային է:
Ոստիկանները ապօրինի ծառահատման նոր դեպք են բացահայտել
19 Սեպտեմբերի 2018 - 20:32
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.55-ին ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսությունից գրություն է ստացվել, որ Խնձորուտի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 58 տարբեր տրամագծի ծառեր և ճյուղեր: Ավելի ուշ անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերեցին ապօրինի հատված ևս 10 ծառ:
Բնապահպանության տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս
19 Սեպտեմբերի 2018 - 11:27
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 49.265.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 44 դեպքով նշանակվել է 3.540.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաեւ իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Քաղաքացին ապամոնտաժել է ձկնաբուծարանը սնուցող մետաղական խողովակները. հարուցվել է քրեական գործ
18 Սեպտեմբերի 2018 - 21:28
Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75.000.000 դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության պայմաններում ձկնաբուծարանը մինչ օրս մատնված է հարկադիր պարապուրդի:
Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել
18 Սեպտեմբերի 2018 - 10:31
Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել: Թուրքիայի տարածքում գնտվող Իգդիր նահանգի ժանդարմերիական ուժերը կրակը մարելու համար օգտագործում եմ անօդաչու թռչող սարքեր, գրում է թուրքական haberler.com կայքը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսությունը բնակիչներին 2300 խմ վառելափայտ կհատկացնի. նախարար
17 Սեպտեմբերի 2018 - 18:04
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։
Անթալիայում փշատերեւ անտառներ են այրվում
17 Սեպտեմբերի 2018 - 16:05
Թուրքիայում Անթալիա քաղաքից 100 կմ հեռավորության եւ մոտակա առողջարանային գյուղերից 3-5 կմ հեռավորության վրա բռնկված անտառային հրդեհը մարում են:
Հրդեհ Ղազարավան գյուղից Բյուրականի անտառ ընկած հատվածում
16 Սեպտեմբերի 2018 - 10:49
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16.13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի անտառածածկ տարածքի մոտակայքում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 101
 
Լրահոս`