Facebook   Twitter
 
«Դռնփակը, դա թաքունը չի». Շարմազանովը հիշեց Գալուստ Սահակյանին

«Դռնփակը, դա թաքունը չի». Շարմազանովը հիշեց Գալուստ Սահակյանին

06 Մարտի 2018 - 16:33
Մեր ընդդիմադիր գործընկերները ամիսներ շարունակ խոսում են վարչապետական կամ սուպերվարչապետական համակարգի մասին, մինչդեռ աշխարհում նման բան չկա, կա խորհրդարանական համակարգ եւ յուրաքանչյուր խորհրդարանական համակարգով երկրում առաջին ջութակը վարչապետն է:
Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, բոլոր նման երկրներում առաջին ջութակը գործադիր իշխանության ղեկավարն է, որը մի տեղում կոչվում է վարչապետ, մի տեղում՝ կանցլեր:

«Չկա որեւէ խորհրդարանական երկիր, որտեղ գլխավոր դերակատարություն չունենա վարչապետը»,-ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու պետք է վարչապետին ենթարկվեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ու վերահսկողական ծառայությունը, Շարմազանովն ասաց. «Կներեք, բա ո՞ւմ պետք է ենթարկվեն: կառավարության ղեկավարը վարչապետն է եւ երբ այս կառույցները ուղիղ նրա ենթակայության տակ ենք դնում, դրանով բարձրացնում ենք այդ կառույցների քաղաքական պատասխանատվության մակարդակը: Կոլեգիալ մարմինը չի կարող պատասխանատու լինել անվտանգության համար: Ասել, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չենթարկվի ուղիղ վարչապետին, այլ 18 նախարարներին, կներեք, սա ոչ արդյունավետ կառավարում է: Ուժային կառույցները պետք է լինեն վարչապետի ուղիղ ենթակայության ներքո: Սա է պահանջում Հայաստանի շահը»:

Ինչ վերաբերում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն, Շարմազանովը հիշեց իր ավագ գործընկեր Գալուստ Սահակյանին. «Դռնփակը, դա թաքունը չի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեով նախատեսվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն: Սա առաջացրել է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի դժգոհությունը: Կառավարության ներկայացուցիչները այս կարգավորումը հիմնավորում են նրանով, որ փակ նիստում շատ ավելի անկաշկանդ եւ բաց քննարկում տեղի կունենա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սեղան են գցել և տոնել Արայիկ Հարությունյանի հաղթանակը
13 Դեկտեմբերի 2018 - 00:01
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեբերի12–ին, Facebook-ի ուղիղ եթեր է մտել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում իր նախընտրական շտաբից, որտեղ տոնում էին «Իմ քայլի» հաղթանակն ընտրություններում։
«Ռոսկոմնադզորը» սպառնում է Ռուսաստանում արգելափակել Google-ը
12 Դեկտեմբերի 2018 - 23:34
Google ընկերության կողմից որոնման արդյունքերում արգելված բովանդակության նյութերի ֆիլտրման պահանջի չկատարման դեպքում օրենքում փոփոխություններ կկատարվեն, որով կթույլատրվի արգելափակել որոնողական համակարգը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինին։
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջկան ամուսինն ու սկեսուրը պարբերաբար բռնության են ենթարկել
12 Դեկտեմբերի 2018 - 22:14
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջիկն ամուսնու և սկեսուրի կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել:
Երեք ամսական Անիին ոստիկանները Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան. մայրը նրանից հրաժարվել էր (Տեսանյութ)
12 Դեկտեմբերի 2018 - 22:10
Դեկտեմբերի 11–ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից Հայաստան են տեղափոխել անխնամ մնացած հայազգի երեխային։
Փաշինյանն արձակուրդ է ուղարկել վիճակագրական կոմիտեի նախագահին
12 Դեկտեմբերի 2018 - 22:02
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին արձակուրդ տրամադրելու մասին։
Հարուցվել է քրգործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ
12 Դեկտեմբերի 2018 - 21:43
Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
12 Դեկտեմբերի 2018 - 20:40
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին
12 Դեկտեմբերի 2018 - 20:25
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15977
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական