Facebook   Twitter
 
ԵԽ նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, ո՞վ կհանդգնի ԵԽ-ին մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ. Կոստանյան

ԵԽ նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, ո՞վ կհանդգնի ԵԽ-ին մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ. Կոստանյան

06 Մարտի 2018 - 16:39
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք կհանդգնենք ԵԽ–ին մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ:
Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու կառավարության նախաձեռնությանը եւ ընդդիմության քննադատությանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերը դռնբաց, որը Եվրոպայի խորհրդի պառլամենտն է: Ժողովրդավարության խնդիր չկա, ավելին՝ վստահ եմ, որ լավ գիտեք, որ ԵԽ շատ հանձնաժողովների նիստերը դռնփակ են, դռնբաց նիստ անում է բացառապես պառլամենտական վեհաժողովը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորմանը, ըստ որի նախարարն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության հրապարակել կառավարության նիստում քննարկման ընթացքը, Կոստանյանն ասաց, որ նման դրույթով չի սահմանափակվում նախարարի ձայնի իրավունքը կամ ժողովրդավարությունը. «Սա օրինակ է, որը վերացված է նախարարների կոմիտեից: ԵԽ նախարարների կոմիտեի անդամն իրավունք չունի լուսաբանել նախարարների կոմիտեի ընթացքում քննարկվածը, թե ով ինչ կարծիք ուներ, ինչ քննարկում գնաց: Այսինքն՝ այն սկզբունքները, որոնք մենք ներառել ենք մեր կառավարության գործունեության մեջ, կամայական չեն: Վերցված չէ այս կամ այն երկրի օրինակը, քանի որ կարևորը սկզբունքն է, իսկ մենք գործել են՝ ԵԽ օրինակն աչքի առաջ ունենալով, որն անվիճելի հեղինակություն է»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
23 Հունիսի 2018 - 12:20
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կեղծ թղթադրամներով փորձել են iPhone 7 գնել
23 Հունիսի 2018 - 12:14
Հունիսի 21-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երևանցի Ժիրայր Հովհաննիսյանը և Վաղարշապատի բնակիչ Էլմիրա Մալխասյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում հուշանվեր թղթադրամներով պետք է բջջային հեռախոս գնեն:
Մոնիկա Բելուչիի նախկին ամուսնուն սիրուհու հետ Փարիզում են նկատել
23 Հունիսի 2018 - 12:08
51-ամյա Վենսան Քասելը՝ դերասանուհի Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը և 21-ամյա Թինա Կունակին կրկին հանրությանն են ներկայացել։
Արցախի ոստիկանապետի հրամանով՝ պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել
23 Հունիսի 2018 - 12:00
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն այցելել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարրաներ
23 Հունիսի 2018 - 11:54
Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» եւ այլ գրառումներով դատարկ տարրաներ, որոնց վաճառքն արգելված է եղել:
Արցախում երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել
23 Հունիսի 2018 - 11:50
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:
Մկրտության ժամանակ երեխային հարվածած քահանային ժամանակավորապես ազատել են գործերից
23 Հունիսի 2018 - 11:43
Ֆրանսիայում կաթոլիկ քահանան հեռացվել է գործերից, երբ տեսագրությունը, որտեղ նա հարվածում է երեխային, վիրուսային է դարձել, հաղորդում է IOL-ը։
1 միլիոն 419 հազար դրամ. ՀՖՖ-ն տուգանել է «Շիրակ» ակումբին
23 Հունիսի 2018 - 11:37
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13511
 
Լրահոս`