Facebook   Twitter
 
Կարեն Կարապետյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

06 Մարտի 2018 - 17:19
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունն է: Այդ առումով Կարեն Կարապետյանը ողջունել է Լիոնի եւ Երեւանի արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ քաղաքաշինության, տնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության ոլորտներում:

«Հուսով եմ՝ այս օրերին առիթ ունեցել եք ավելի լավ ծանոթանալու Հայաստանում ներդրումներ անելու առավելություններին: Ֆրանսիական, այդ թվում՝ Լիոնի ընկերությունները, կարող են օգտվել մեր երկրում ձեւավորված բարենպաստ ներդրումային միջավայրից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ունեցած արտոնյալ ռեժիմներից»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Լիոնի բիզնեսը կմասնակցի աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովին: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապրիլի 19-ից Երեւան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար:

Ժորժ Կեպենեկյանը վարչապետին է ներկայացրել Երեւանի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները եւ նշել. «Մենք պատրաստ ենք երկու քաղաքների միջեւ բացել համագործակցության նոր՝ առարկայական ու պրագմատիկ էջ»,- ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ ավելացնելով, որ այցի ընթացքում քննարկվել են Երեւանի եւ Լիոնի միջեւ համագործակցության 2018-2020 թվականների ծրագիրը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, նորարարության եւ այլ ոլորտներում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նուբարաշենի աղբավայրի գործունեությունը նպատակահարմար չէ. կա երկու այլ վայր. Նախարար
19 Սեպտեմբերի 2018 - 18:43
Նուբարաշենի աղբանոցի հետագա գործունեությունը բնապահպանական տեսանկյունից նպատակահարմար չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը
19 Սեպտեմբերի 2018 - 18:39
Լոս Անջելեսի իշխանությունները միաձայն որոշում են կայացրել բնական մորթուց հագուստ կրելու արգելքի սահմանման վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է Metro գործակալությունը։
Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում իրավիճակը
19 Սեպտեմբերի 2018 - 18:36
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջին աշխատանքային այցը Շիրակի մարզ
19 Սեպտեմբերի 2018 - 18:34
Այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սա առաջին աշխատանքային այցն է, ինչպես փոխվարչապետը բնորոշեց, ամենաշատ խնդիրներն ունեցող մարզ:
Ռուսաստանում լեյտենանտ Մարտիրոսյանը փրկել է այրվող տանը գտնվող բնակչի կյանքը
19 Սեպտեմբերի 2018 - 18:30
ՌԴ ոստիկանության լեյտենանտ Իվան Մարտիրոսյանն իր գործընկերների հետ օգնել է Ալթայի շրջանի Կոսիխա գյուղի 56-ամյա բնակչին փրկվել տանը բռնկված հրդեհից:
Մտածող մարդիկ չեն ցանկանում քվեարկել Հայկ Մարությանի օգտին. Արտակ Զաքարյան
19 Սեպտեմբերի 2018 - 18:26
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
Վիճաբանություն Նոր Արտամետում. 43-ամյա Սուրենը պարանոցին կտրած վերք է ստացել
19 Սեպտեմբերի 2018 - 18:23
Օգոստոսի 21-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վերին երրորդականի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Սուրեն Հ.-ն, իսկ «վերին վերջույթների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 25-ամյա Նաիրի Հ.-ն:
ՀՀԿ-ի տասովշիկները այսօր ավելի շատ ՔՊ-ի տասովկեքն են անում, թող գնան նայեն․ Շարմազանով (Տեսանյութ)
19 Սեպտեմբերի 2018 - 18:21
«Եվ այսօր ՀՀ-ն և հայ ժողովուրդը ուղիղ կանգնած են Սարդարապատի փառապանծ հաղթանակի և Կարսի խայտառակ անկման մեջտեղում։
Ես երբեք չէի կարող մտածել, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է լինել. Քոչարյան
19 Սեպտեմբերի 2018 - 18:08
Ես երբեք չէի կարող մտածել, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է լինել։ Այս մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող էր արդյոք պատկերացնել, որ Ուկրաինայում եւ Ղրիմի հարցում տեղի կունենար այն, ինչ եղավ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14884
 
Լրահոս`
 
 
Պուտինը եւ Մերկելը քննարկել են Սիրիայում իրավիճակը
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
 
«Լույս» դաշինքի հանրահավաքը (Ուղիղ)
Հասարակություն, Քաղաքական