Facebook   Twitter
 
Ինֆորմացիա կա, որ դեղատոմսերը դեղատների դիմաց գրում տալիս են. դեղատոմսերի ներդրման կարգի մասնակի կասեցման որոշումն ընդունվեց

Ինֆորմացիա կա, որ դեղատոմսերը դեղատների դիմաց գրում տալիս են. դեղատոմսերի ներդրման կարգի մասնակի կասեցման որոշումն ընդունվեց

06 Մարտի 2018 - 17:51
Վարչապետը հորդորում է ուշադիր լինել դեղատոմսերի խնդրին: «Խնդրում եմ ուշադիր եղեք, ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են: Եվ դրա համար լրացուցիչ վճար կա։ Շատ ուշադիր եղեք, որպեսզի դա բուտաֆորիա չդառնա»,- կառավարության այսօրվա նիստում դիմելով առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին՝ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ներկայացնելով կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման մասնակի կասեցման նախագիծը՝ Սամվել Մարգարյանը նշել է, որ N 1402-Ն որոշումով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա, պարտադիր պետք է դուրս գրվեին դեղատոմսով։

«Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց, որի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը։ Հոգեմետ եւ հակաբիոտիկ դեղերի համար դեղատոմսերը ներդրվել են մարտի 1-ից, հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, եւ արդեն հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դեղերի ամբողջ ցանկի վրա»,- ասաց նա։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին
21 Հունիսի 2018 - 10:45
Էջմիածին քաղաքում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում էին նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքող մարդկանց հետևում կանգնած էր Արթուր Ասատրյանը («Դոն Պիպո»), որն օրեր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:
«Ռեժիմի մնացորդները դիմադրում են». Արսեն Թորոսյան
21 Հունիսի 2018 - 10:20
«Ռեժիմի մնացորդները դիմադրում են… Արմատները շատ խորն են…

Չեն հաջողելու…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ո՞ւմ շնորհիվ է Զոհրաբ Մնացականյանը հայտնվել ԱԳ նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
21 Հունիսի 2018 - 10:17
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ:
Երևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 5-րդ հարկի պատուհանից
21 Հունիսի 2018 - 10:14
Հունիսի 20-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արեւշատ-Մրգանուշ ճանապարհին բախվել են «BMW X5»-ն ու «Suzuki»-ն. կան վիրավորներ
21 Հունիսի 2018 - 10:12
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Մրգանուշ ավտոճանապարհին` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՃՏՊ Կարճաղբյուր-Վարդենիս ավտոճանապարհին. կա տուժած
21 Հունիսի 2018 - 10:10
Հունիսի 21-ին, ժամը 04:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊՆ-ից հեռացված սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանին պաշտոն են տվել. «Ժողովուրդ»
21 Հունիսի 2018 - 10:07
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2016 թվականի մայիսի 30-ի գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը:
Վոլոչկովան նոր մերկ լուսանկար է հրապարակել
21 Հունիսի 2018 - 10:05
Բալետի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է հետևորդներին ակնարկել, որ նոր հարաբերություններ է սկսել, որոնց շնորհիվ «շրջապատող աշխարհն ավելի վառ գույներով է փայլում»։ 42-ամյա պարուհին բաց լուսանկար է հրապարակել, որտեղ նա միայն կիսավարտիքով էր, իսկ կուրծքը թաքցրել էր ծաղիկների միջոցով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13478
 
Լրահոս`