Facebook   Twitter
 
ԱԺ-ում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը

ԱԺ-ում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը

06 Մարտի 2018 - 18:03
ԱԺ-ում մեկնարկեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագծի հիմնական զեկուցողն է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա ներկայացրեց, որ փոփոխությունները պայմանավորված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ, որը նորովի է կարգավորել դատական վարույթի հրապարակայությունը, դատավարական լեզուն, դատական կազմի որոշումները, կարգը, ինքնաբացարկի հիմքերը և այլն:

«Միաժամանակ պետք է նշեմ, որ այս նախագծով առաջարկվել էր, որ ՄԻԵԴ դատական պրակտիկային համահունչ համապատասխանեցվի քրեական դատավարության 135 հոդվածը, մասնավորապես կալանավորման խափանման միջոցի հիմքերը: Հանձնաժողովի նիստում իրավական վեճ ծագեց, թե արդյոք 2-րդ մասը համապատասխանում է ՄԻԵԴ պրակտիկային: Կառավարության դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, սակայն հեռու է այն մտքից, որ իրավական նեղ վեճին պետք է լուծում տա քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն»,- շեշտեց նախարարը:

Հարությունյանը նշեց, որ նախագիծը ներկայացնում են առանց 2-րդ մասին, իսկ 2-րդ մասն ավելի նեղ մասնագիտական քննարկման առարկա կդառնա:

Հիմնական զեկուցողին հարցեր չեղան:

Հիշեցնենք նաև, որ երեկ նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով
18 Հոկտեմբերի 2018 - 09:44
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով գիշերային ակումբում ծեծկռտուքի համար։ Այս մասին հայտնում է TZ-ը:
Ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների. Արարատ Միրզոյան
18 Հոկտեմբերի 2018 - 09:39
Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները:
Լաուդրուպն իր ծառայություններն է առաջարկել Ռեալին
18 Հոկտեմբերի 2018 - 09:39
Մադրիդի «Ռեալում» հնարավոր է մարզչական փոփոխություն լինի:
Աստղագուշակ հոկտեմբերի 18-ի համար
18 Հոկտեմբերի 2018 - 09:09
Խոյ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել:
Վարկային միությունների միջազգային օրը
18 Հոկտեմբերի 2018 - 09:04
Ամեն տարի հոկտեմբերի 3-րդ հինգշաբթի օրը բոլոր տեսակի սպառողական կոոպերատիվները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Վարկային միությունների միջազգային օրը
Հրդեհ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում. տուժածներ չկան
18 Հոկտեմբերի 2018 - 08:49
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18 Հոկտեմբերի 2018 - 08:40
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15298
 
Լրահոս`
Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով
Սպորտ, Հասարակություն