Facebook   Twitter
 
Լևոն Ալթունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Լևոն Ալթունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

06 Մարտի 2018 - 18:11
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ (Գևորգ) Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը։
Շնորհավորելով Լիոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` նախարարը պատրաստակամություն է հայտնել Լիոն քաղաքի հետ ավանդական բարեկամության հիմքի վրա սերտացնելու առողջապահության ոլորտում համագործակցությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Գևորգ Քեփենեկյանը վերհիշել է դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան կատարած բազմաթիվ այցերը, առողջապահության ոլորտին ցուցաբերած աջակցությունը։

Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտում վերջին մեկ ու կես տարում իրականացվող բարեփոխումները` Լևոն Ալթունյանը մասնավորապես անդրադարձել է էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի ներդրման, օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման և ներդրման, ֆինանսավորման կատարելագործման, բժշկական պարտադիր ապահովագրական համակարգին անցնելու նախապայմաններ ստեղծելու և այլ ծրագրերի ընթացքին։

Լիոնի քաղաքապետը և պատվիրակության անդամները ներկայացրել են Ֆրանսիայում և Լիոնում առողջապահական, գիտաբժշկական և կրթական ոլորտի նորարարական ձեռքբերումները։

Այնուհետև քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Առողջ սնունդ, միաժամանակ բոլորի համար, գոյություն չունի
16 Դեկտեմբերի 2018 - 19:57
Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա:
Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 19:53
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
Բահրեյնի ԱԳ նախարարը Ավստրալիայի որոշումը Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք վտանգավոր չի համարում
16 Դեկտեմբերի 2018 - 19:50
Ավստրալիայի կողմից արեւմտյան Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը չի ազդի ապագա Պաղեստինյան պետության վրա Արեւելյան Երուսաղեմի մայրաքաղաքով: Այդ մասին հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար շեյք Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան, հաղորդում է Reuters-ը:
Մաշկը սպիտակեցնող դիմակ կարտոֆիլով եւ բնական յուղերով
16 Դեկտեմբերի 2018 - 19:28
Կարտոֆիլը մեր մաշկի փրկիչն է։
Արցախ ներմուծված ապրանքների ծավալը նոյեմբեր ամսվա ընթացքում աճել է 22.8 %-ով
16 Դեկտեմբերի 2018 - 19:26
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել
16 Դեկտեմբերի 2018 - 18:50
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվել էր «Զանդհաուզենին»:
Միշել Օբաման պարել է Սանտա Կլաուսի հետ
16 Դեկտեմբերի 2018 - 18:41
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման ցուցադրել է իր պարային հմտությունները, երբ անսպասելիորեն այցելել է Կոլորադոյի մանկական հիվանդանոց Սանտա Կլաուսի հետ:
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորին երկրի ազգային տոնի առթիվ
16 Դեկտեմբերի 2018 - 18:33
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժո­ղովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16009
 
Լրահոս`