Facebook   Twitter
 
Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակում անդրադարձավ trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակին

Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակում անդրադարձավ trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակին

06 Մարտի 2018 - 18:32
Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակում անդրադարձավ trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակին:
«Գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը պարտավորվում են ըստ ապրանքների տեսակների մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացն ըստ մարմնի ևս տարբերվում է. ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,- ասաց նա:

Հաշվի առնելով դա՝ վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ, բնապահպանության և առողջապահության նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց և առաջարկեց առևտրաարդյունաբերական պալատի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ ապրանքների ներմուծման և արտահանման, փաստաթղթերի նախնական հայտարարագրման և ուսումնասիրման փուլը, արտաքին տնտեսական գործունեության ընթացքում տնտեսվարողներին տրամադրվող թույլտվությունների, անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային հարթակի (https:

//trade.gov.am) միջոցով իրականացնելու վերաբերյալ՝ նախատեսելով պետական մարմինների գործունեության հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ:

«Մեկ հարթակում տնտեսվարողը ներկայացնում է նյութը, այն ինչպես է ներկայացվում՝ մաքսիմալ պարզ ասում ենք, և տնտեսվարողը յուրաքանչյուր գործողության ժամանակ հստակ գիտի՝ պետական մարմինները երբ և ինչ ձևով են իրեն պատասխանում, ընդ որում՝ էլեկտրոնային հարթակ և բոլոր մնացած առավելությունները»,- ասաց նա:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենտրոնում «անհետացած» շենքի առեղծվածը. քաղաքացին դիմում է վարչապետին
18 Հունիսի 2018 - 23:58
Քաղաքացի Մարիաննա Եփրեմյանը Խանջյան 29 հասցեի նորակառույց շենքի խնդրով բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության ու ԱԺ նիստերին հետևի, թե ԱԱԾ նայի. Անդոն չի կողմնորոշվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 23:55
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:
«Ոչ թե անընդունելի է, այլ ծայրաստիճան անբարոյականություն է». Գևորգ Գորգիսյանը կողմ է, սակայն ներկա չի լինի վաղվա նիստին
18 Հունիսի 2018 - 23:48
«Վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը քննարկելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները ծանր են, ծանր են որքան որ իրավական, բազմապատիկ անգամ բարոյական հարթության մեջ:
911 զանգելու դեպքում iPhone-ը գտնվելու վայրի կոորդինատները կփոխանցի փրկության ծառայությանը
18 Հունիսի 2018 - 23:37
911 զանգելու դեպքում iPhone-ի նոր ծրագրային ապահովման տարբերակում օգտատերերի գտնվելու վայրի կոորդինատները ավտոմատ կերպով կփոխանցվեն փրկության ծառայությանը:
Մանվել Գրիգորյանը ոչինչ չուներ, ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո. Արամ Սարգսյան
18 Հունիսի 2018 - 23:30
Ամենաազդեցիկը երեխաների նամակներն էին, զինվորներին ուղղված նամակների տեղ չհասնելը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին:
Անվտանգության խորհուրդն ակտիվ համագործակցելու է բոլոր գերատեսչությունների հետ
18 Հունիսի 2018 - 22:53
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդլայնված կարգով հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ:
Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին
18 Հունիսի 2018 - 22:49
Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ վերջին աղմակահարույց բացահայտումներից հետո գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել բոլոր կոչումներից ու հանձնել ժողովրդի դատաստանին, հաղորդում է Armtimes.com-ը:
Արարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախում
18 Հունիսի 2018 - 22:42
Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով իր ղեկավարած մարզում առկա կոռուպցիոն սխեմաներին, հայտարարել է, որ դեռևս համայնքի ղեկավար լինելու ժամանակ իրեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ գրեթե բոլոր մարզպետարաններում եղել են հիմնադրամներ՝ «մարզպետի ֆոնդ», և բոլոր համայնքները այդ ֆոնդին տարեկան որոշակի դրամական փոխանցումներ են արել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13437
 
Լրահոս`