Facebook   Twitter
 
Նոր օրինագիծ. նախատեսվում է սահմանել չհիմնավորված բարձր եւ ցածր գին, տուգանքները կլինեն տոկոսներով. Շաբոյան

Նոր օրինագիծ. նախատեսվում է սահմանել չհիմնավորված բարձր եւ ցածր գին, տուգանքները կլինեն տոկոսներով. Շաբոյան

06 Մարտի 2018 - 18:55
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանվել չհիմնավորված ցածր գին, չհիմնավորված բարձր գին հասկացությունները:
Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծիը ներկայացնելիս նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նշեց, որ օրենքի փոփոխությունները կարարվել են 4 ուղղություններով. «Նախ, մրցակցության օրենսդրությունը համապատասխանեցնում ենք Սահմանադրության պահանջներին, երկրորդ՝ մրցակցության օրենսդրության մեջ հաշվի ենք առնում ԵՏՄ մրցակցության կանոնները եւ սկզբունքները, երրորդ՝ մեր օրենսդրությունը համապատասխանեցնում ենք ԵՄ մրցակցության օրենսդրության պահանջներին, նաեւ հաշվի ենք առել միջազգային փորձագետների կարծիքները եւ 4-րդ ուղղությունը մեր օրենսդրությունը բարելավել ենք հիմնվելով առկա պրակտիկայի վրա՝ փորձելով շտկել առկա խնդիրները»:

Շաբոյանը նշեց, որ նոր սահմանադրությամբ, այսուհետ հանձնաժողովը կոչվելու է ինքնավար մարմին եւ սա ամրագրված է մրցակցության օրենսդրության մեջ. «Ամրագրված է Հանձնաժողովի անդամների նշանակման ընթացակարգերը: Մասնավորապես, Հանձնաժողովի անդամները նշանակվելու են ԱԺ-ի կողմից, իսկ թեկնածությունները ներկայացվելու են վարչապետի կողմից: Նարե ներկայացված են հանձնաժողովի անդամի դադարեցման հիմքերը, նրան ներկայացվող պահանջները»:

ՏՄՊՊՀ նախագահի ներկայացմամբ, մեր օրենսդրությունը ԵՏՄ-ի մրցակցության կանոններին համապատասխանեցնելու շրջանակներում, վերանայվել է տուգանքների գանձման մեխանիզմները, այսուհետ տուգանքները սահմանվելու են տոկոսներով՝ կախված տնտեսվարողների հասույթից, մինչդեռ մինչեւ հիմա տուգանքները բացարձակ մեծություններով էին ներկայացված. «Բացի այդ, ԵՏՄ կանոններով պատասխանատվության միջոցներ են նախատեսվում նաեւ պետական պաշտոնյաների համար: Եթե պաշտոնյաները համաձայնությունների, պայմանավորվածությունների մեջ մտնեն տնտեսվարողների հետ, դա նույնպես կարող է համարվել հակամրցակցային վարքագիծ եւ նախատեսվում են տուգանքներ 500 հազա դրամից մինչեւ 1 մլն դրամ»:

Շաբոյանը նշեց, որ եթե տնտեսվարողները իրենց գործողությունները համաձայնեցնում են մեկ այլ ֆիզիկական անձի կամ տնտեսվարողի հետ, դա համարվում է տնտեսական գործունեության համակարգում եւ եթե դրա հետեւանքով գներ են ֆիքսվում կամ շուկաներ են բաժանվում, կամ համաձայնություններ են ձեռք բերվում մրցույթների ժամանակ, կամ պայմանավորվում են պայմանագիր չկնքել տնտեսվարողի հետ, սրանք արգելված համակարգումներ են եւ պատասխանատվության միջոցներ են ենթադրում:

«Օրենքով սահմանվել են չհիմնավորված ցածր գին, չհիմնավորված բարձր գին հասկացությունները: Այն գինը, որը բարձր է արտադրության ծախսերից ու շահույթից կամ մրցակցային շուկաներում ձեւավորված գներից, դա կհամարվի չհիմնավորված բարձր գին, նախատեսված են մրցակցության սահմանափակման հատկանիշներ, խտրական մոտեցումներ եւ այլն»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ ԵՄ-ն առաջարկում է վերանայել տուգանքների մեխանիզմը, որը եւս արվել է: «Նաեւ ԵՄ-ն առաջարկում է անբարեխիղճ մրցակցության դեպքերը լրացնել ապրանքային նշանների միջոցով անբարեխիղճ մրցակցության դեպքերով, որովհետեւ ոչ միայն ԵՄ-ն, այլեւ մեր փորձն էլ է ցույց տալիս, որ շատ դեպքերում տնտեսվարողները ապրանքային միջոցները գրանցում են ոչ թե իրենց հեղինակային իրավունքները պաշտպանելու, այլ մուտքի խոչընդոտներ եւ մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելու համար:

Եթե որեւէ տնտեսավորղ համամրցակցային համաձայնության մեջ լինի, բայց հետո կգա ու կհայտնի մեզ դրա մասին, տեղեկություններ կտա, կնկարագրի այդ համաձայնությունը, ապացույցներ կներկայացնի, կներկայացնի կարտելային համաձայնության մասին, կազատենք այդ տնտեսվարողներին պատասխանատվությունից»,-ընդգծեց նա:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենտրոնում «անհետացած» շենքի առեղծվածը. քաղաքացին դիմում է վարչապետին
18 Հունիսի 2018 - 23:58
Քաղաքացի Մարիաննա Եփրեմյանը Խանջյան 29 հասցեի նորակառույց շենքի խնդրով բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մարդ չգիտի ֆուտբոլ նայի, Կառավարության ու ԱԺ նիստերին հետևի, թե ԱԱԾ նայի. Անդոն չի կողմնորոշվում (Տեսանյութ)
18 Հունիսի 2018 - 23:55
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:
«Ոչ թե անընդունելի է, այլ ծայրաստիճան անբարոյականություն է». Գևորգ Գորգիսյանը կողմ է, սակայն ներկա չի լինի վաղվա նիստին
18 Հունիսի 2018 - 23:48
«Վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, Ազգային Ժողովը քննարկելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները ծանր են, ծանր են որքան որ իրավական, բազմապատիկ անգամ բարոյական հարթության մեջ:
911 զանգելու դեպքում iPhone-ը գտնվելու վայրի կոորդինատները կփոխանցի փրկության ծառայությանը
18 Հունիսի 2018 - 23:37
911 զանգելու դեպքում iPhone-ի նոր ծրագրային ապահովման տարբերակում օգտատերերի գտնվելու վայրի կոորդինատները ավտոմատ կերպով կփոխանցվեն փրկության ծառայությանը:
Մանվել Գրիգորյանը ոչինչ չուներ, ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո. Արամ Սարգսյան
18 Հունիսի 2018 - 23:30
Ամենաազդեցիկը երեխաների նամակներն էին, զինվորներին ուղղված նամակների տեղ չհասնելը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին:
Անվտանգության խորհուրդն ակտիվ համագործակցելու է բոլոր գերատեսչությունների հետ
18 Հունիսի 2018 - 22:53
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդլայնված կարգով հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ:
Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին
18 Հունիսի 2018 - 22:49
Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ վերջին աղմակահարույց բացահայտումներից հետո գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել բոլոր կոչումներից ու հանձնել ժողովրդի դատաստանին, հաղորդում է Armtimes.com-ը:
Արարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախում
18 Հունիսի 2018 - 22:42
Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով իր ղեկավարած մարզում առկա կոռուպցիոն սխեմաներին, հայտարարել է, որ դեռևս համայնքի ղեկավար լինելու ժամանակ իրեն անհանգստացրել է այն հանգամանքը, որ գրեթե բոլոր մարզպետարաններում եղել են հիմնադրամներ՝ «մարզպետի ֆոնդ», և բոլոր համայնքները այդ ֆոնդին տարեկան որոշակի դրամական փոխանցումներ են արել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13437
 
Լրահոս`