Facebook   Twitter
 
Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին

Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին

06 Մարտի 2018 - 20:09
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը եւ դեսպանության ռազմական կցորդը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջը ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից մեկն է: Քոլեջի ուսանողները արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում Հայաստան են ժամանել Վրաստանից:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ անվտանգային միջավայրի հիմնական սպառնալիքները, ՀՀ զինված ուժերում վերջերս իրականացված բարեփոխումները եւ զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի առաջնահերթությունները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

Ամերիկյան ուսանողներին հետաքրքրող հիմնական հարցերն առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային առաքելություններին ՀՀ ներգրավվածությանը եւ ՀՀ զինված ուժերի առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունը այցի շրջանակում հյուրընկալվելու է նաեւ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
21 Սեպտեմբերի 2018 - 17:47
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ զինվորական կոչումներ շնորհեց:
Իշխանափոխությունը չի կարող ազդել անկախության վրա. Դավիթ Տոնոյան
21 Սեպտեմբերի 2018 - 13:33
Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել Հայաստանի անկախության վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Շփման գծում իրավիճակը կայուն հանգիստ է. չի եղել մի դեպք, որ մենք պատասխան չտանք. Լեւոն Մնացականյան
21 Սեպտեմբերի 2018 - 12:57
Շփման գծում իրավիճակը կայուն հանգիստ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը։
Սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից. Արծրուն Հովհաննիսյան
21 Սեպտեմբերի 2018 - 12:07
Հայաստանի Հանրապետությունը անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է ինչպես բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար:
Ինչպե՞ս կարող են կին բժիշկները կոնֆլիկտի մեջ ներքաշվել. Դավիթ Տոնոյանը՝ Սիրիայում հումանիտար համագործակցության մասին
21 Սեպտեմբերի 2018 - 10:37
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Սիրիա հումանիտար գործողության մասնակցելը նշանակում է ներքաշվել կոնֆլիկտի մեջ։
Թիրախավորված կրակ է եղել. նախարարը՝ պայմանագրային զինծառայողի զոհվելու հանգամանքների մասին
21 Սեպտեմբերի 2018 - 10:35
Պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթեւոսյանը մահացել է թիրախավորված կրակի հետեւանքով։
Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան
21 Սեպտեմբերի 2018 - 10:31
Սահմանին այս պահին հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը Բերդի բնակիչ էր
20 Սեպտեմբերի 2018 - 16:38
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում սեպտեմբերի 19–ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով մահացու վիրավորում ստացած Հայկազ Մաթեւոսյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչ էր, ծառայության էր անցել 7 տարի առաջ։
Ինչպե՞ս գործել հարձակողական գործողությունների ժամանակ. զորավարժություն 5-րդ զորամիավորումում
20 Սեպտեմբերի 2018 - 16:34
Դասակների եւ վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաեւ հակագրոհը կազմակերպելու, հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով, սեպտեմբերի 17-18-ին Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասում, համաձայն պատրաստության պլանի, անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 187
 
Լրահոս`