Facebook   Twitter
 
Հայաստանի կառավարությունը հաստատել է Մեքսիկայի հետ համաձայնագիր կնքելու մասին որոշումը

Հայաստանի կառավարությունը հաստատել է Մեքսիկայի հետ համաձայնագիր կնքելու մասին որոշումը

06 Մարտի 2018 - 22:24
Կառավարությունը նիստի ժամանակ հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագիրը ներկայացրել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը
16 Դեկտեմբերի 2018 - 13:16
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:
Երևանում դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ
16 Դեկտեմբերի 2018 - 13:07
Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 21-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:
Ինդոնեզիայում ժայթքել է Սոպուտան հրաբուխը
16 Դեկտեմբերի 2018 - 13:02
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում ժայթքել է Սոպուտան հրաբուխը: Այս մասին տեղեկացնում է երկրի էներգետիկայի ու հանքային ռեսուրների նախարարությանը կից երկրաբանական ծառայությունը, գրում է Antara գործակալությունը:
Մհեր Եղիազարյանի մոտ նկատվում է ընդհանուր թուլություն. 12 օր է ինչ նա չի դադարեցնում հացադուլը
16 Դեկտեմբերի 2018 - 11:36
«Մհեր Եղիազարյանի մոտ նկատվում է ընդհանուր թուլություն: Կարծես թե գլուխ են բարձրացնում նրա հիվանդությունները»,- HayNews.am-ին տեղեկացրել է Եղիազարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը:
Աբովյանի ծննդատանը 42-ամյա կինը 9-րդ երեխային է լույս աշխարհ բերել. Ընտանիքն ապրում է վագոն-տնակում
16 Դեկտեմբերի 2018 - 10:58
Աբովյանի ծննդատանը 42-ամյա կինը 9-րդ երեխային է լույս աշխարհ բերել: 3.6 կգ քաշով եւ 51 սմ հասակով տղա երեխան, Աբովյանի ծննդատան բժիշկների հավաստմամբ, լիարժեք առողջ է, մայրիկը՝ նույնպես: Այս մասին պատմեցին Աբովյանի ԲԿ-ից:
Վրաստանի առաջին նախագահի երկու որդիները երկրորդ օրն է՝ Գլխավոր դատախազության շենքի ներսում հացադուլ են հայտարարել
16 Դեկտեմբերի 2018 - 10:54
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի երկու որդիները երկրորդ օրն է՝ Գլխավոր դատախազության շենքի ներսում հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ավարտին հասցնել իրենց հոր սպանության գործը:
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի բնակարաններից մեկում. մեկ մարդ հոսպիտալացվել է
16 Դեկտեմբերի 2018 - 10:25
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ողբերգական վթար Գյումրիում․ կա երկու զոհ
16 Դեկտեմբերի 2018 - 10:23
ԱԻՆ «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ այսօր, դեկտեմբերի 16-ին, ժամը 01:12-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16007
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խաղերի անոնս
Սպորտ, Հասարակություն