Facebook   Twitter
 
Դմիտրի Մալիկովը պատմել է կնոջը ծեծելու մասին

Դմիտրի Մալիկովը պատմել է կնոջը ծեծելու մասին

06 Մարտի 2018 - 23:56
Երգիչ Դմիտրի Մալիկովը՝ «Մարդու ճակատագիրը» հաղորդման շրջանակներում պատմել է տհաճ դեպքի մասին, որ տեղի է ունեցել իր ընտանեկան կյանքում։
Երգչի կինը՝ Ելենան, ում հետ նա արդեն քսան տարուց ավել միասին է, ավելի վաղ պատմել էր, որ Դմիտրին ժամանակ առ ժամանակ իրեն ագրեսիվ է պահել։

Նման մի դեպքի մասին կինը պատմել էր իր հուշերում. նրա խոսքերով երգիչը, վերադառնալով իր ծննդյան տոնից, իրեն կորցրած վիճակում, խփել է կնոջը։ Ելենան նշել է, որ «ամուսինը ամբողջովին փայլերի և շրթներկի մեջ է եղել», դրա համար էլ ինքը հարձակվել է բռունցքներով ամուսնու վրա։

Մալիկովը հաստատել է այս ամենը, նշելով, որ իր կարծիքով՝ նման բան յուրաքանչյուր ընտանիքում կարող է պատահել։ Երգչի խոսքերով՝ իր կինը իմաստուն է վարվել և ներել է իրեն։ «Հիմարներից չեն նեղանում»,– նշել է նա։

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Տոնական համերգ «Զվարթնոցում»
18 Սեպտեմբերի 2018 - 16:44
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19: 00-ին Հայաստանի Անկախության տոնի առիթով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոգևոր ու հայրենասիրական երգերի կատարումներով, որոնք կհնչեն «Գամմա» նվագախմբի ուղեկցությամբ, հանդես կգա «Զվարթնոց» կվարտետը` Արմինե Օջախյան (սոպրանո), Նունե Հարոյան (ալտ), Գեորգի Առաքելով (բարիտոն) և Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար):
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը
18 Սեպտեմբերի 2018 - 13:53
Ս. թ. սեպտեմբերի 19-ին, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:
Քենդալ Ջեները միջոցառման գնալիս «մոռացել էր» հագնել կրծքկալը (Լուսանկարներ)
17 Սեպտեմբերի 2018 - 17:40
22-ամյա Քենդալ Ջեները ամենապահանջվող մոդելներից է աշխարհում: Նա «Longchamp ընկերության 70-ամյակին կազմակեպրպված միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էր:
«Արեւ, սարեր եւ սեր». Միքայել Պողոսյանի նոր ֆիլմը նախարարությունը մերժել է ֆինանսավորել
17 Սեպտեմբերի 2018 - 16:19
«Արեւ, սարեր եւ սեր». ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, սցենարիստ Միքայել Պողոսյանը նոր ֆիլմ է նկարահանում՝ առանց պետական աջակցության։
Ժերար Դեպարդյեն ցանկանում է Թուրքիայի քաղաքացի դառնալ
17 Սեպտեմբերի 2018 - 11:37
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն ռուսական քաղաքացիություն ստանալուց հետո է հիմա էլ ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ։
Սերժ Թանկյանը պրեմիերային ընդառաջ կիսվել է 1988-ի երկրաշարժին նվիրված «Սպիտակ» ֆիլմի թրեյլերով
16 Սեպտեմբերի 2018 - 23:13
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված «Սպիտակ» ֆիլմի թրեյլերը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 20-ին:
Ժաննա Ֆրիսկեի մասին ֆիլմ կնկարահանվի, արդեն հայտնի է գլխավոր դերակատարը
16 Սեպտեմբերի 2018 - 09:54
Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Գլխուղեղի քաղցկեղից մահացած երգչուհու հոր՝ Վլադիմիր Ֆրիսկեի խոսքով՝ կենսագրական ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2019 թվականին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 678
 
Լրահոս`
 
 
 
 
 
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին
Տնտեսություն, Հասարակություն
 
 
 
Տոնական համերգ «Զվարթնոցում»
Մշակույթ, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
Չեխիայում շունը գտել է բրոնզե դարի գանձ
Միջազգային, Հասարակություն