Facebook   Twitter
 
eHealth-ին միանալու բոլոր ծախսերը 2017-ին կառավարությունն է փոխհատուցել. ԱՆ

eHealth-ին միանալու բոլոր ծախսերը 2017-ին կառավարությունն է փոխհատուցել. ԱՆ

07 Մարտի 2018 - 09:58
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի 1472-Ն որոշման համաձայն՝ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման 2017 թվականի ծախսերը փոխհատուցվել են ամբողջությամբ եւ առողջապահական կազմակերպությունների կողմից վճարումներ չեն իրականացվել (սպասարկման ծախսերը սուբսիդավորվել են ամբողջությամբ), իր գրավոր պատասխանում հայտնել է ԱՆ-ն՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի այն հարցին՝ արդյոք կառավարությունը փոխհատուցե՞լ է eHealth-ի համար ծախսերը, ինչպես խոստացել էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։
«Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման 2018 թվականի ծախսերի սուբսիդավորման չափաքանակների հարցը գտնվում է քննարկման փուլում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարկ է նշել, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի բարձր սակագների կապակցությամբ դժգոհության առաջին ալիքը բարձրացել էր 2017-ի աշնանը, երբ բուժհաստատություններին էին տրամադրել պայմանագրերը, որոնք նրանք պետք է ստորագրեին Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ։ Պարզվել է, որ բուժհաստատությունները պետք է երեք սակագին վճարեն՝ ամսական ամրագրված սակագին, որի չափը տատանվում է ըստ բուժհաստատության տեսակի, սակագին յուրաքանչյուր օպերատորի համար ու սակագին յուրաքանչյուր հիվանդի համար, որի տվյալները մուտքագրվում են համակարգ։ Պետպատվերի ու սոցփաթեթի մասով համակարգին միացումը պարտադիր պայման էր բյուջետային ֆինանսավորում ստանալու համար։ Առաջինը բողոքել են մարզերի բուժհաստատությունները, որից հետո որոշում է կայացվել սուբսիդավորել eHealth-ի համար վարձը։

Այնուհետեւ բարձր սակագների ու համակարգին միանալը շտապեցնելու կապակցությամբ իրենց դժգոհությունն են հայտնել նաեւ դեղագործական ընկերություններն ու դեղատները։

Այժմ բողոքում են նաեւ ատամնաբույժները՝ մասնավորապես Շիրակի մարզի ատամնաբույժներն էին բողոքի ակցիա կազմակերպել մարզպետարանի առաջ։ Նրանք համարում են, որ այդ ծախսերը պետք է ստանձնի պետությունը:

Կառավարությունում վերջին մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցին, հայտնել էր, թե քանի որ խոսքը դեռեւս պետպատվերի շրջանակում հիվանդների սպասարկման մասին է, ապա վերջին հաշվով էլեկտրոնային առողջապահության ծառայությունների համար պետությունն է վճարում։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ուշ երեկոյան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել
25 Ապրիլի 2018 - 23:52
Նախկինում շատերը համոզված էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից հետո: Հիմա արդեն հայտնի է, որ երեկոյան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները:
ԲՀԿ-ի միանալը շարժմանն առանցքային նշանակություն ունի հաղթանակի հասնելու հարցում. Իվետա Տոնոյան
25 Ապրիլի 2018 - 23:49
ԲՀԿ-ն այսօր չի, որ միացել է համաժողովրդական շարժման ալիքին, այլ օրեր առաջ, եւ դրա մասին կա ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց
25 Ապրիլի 2018 - 23:41
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ռիհաննան համարձակ հանդերձանքով լուսանկար է հրապարակել
25 Ապրիլի 2018 - 23:39
Վերջին տարին Ռիհաննայի համար սովորականներից չէր։ Նա անընդհատ քննադատությունների էր արժանանում՝ ավելորդ կիլոգրամների պատճառով։
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել. «Интерфакс»
25 Ապրիլի 2018 - 23:32
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր երեկոյան Մոսկվա է մեկնել։ Այս մասին գրել է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրին։
Ուշադրություն. 13-ամյա Մարիամ Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2018 - 23:30
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 13-ամյա Մարիամ Մելքոնյանը։ Նա ապրիլի 23-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12500
 
Լրահոս`