Facebook   Twitter
 
Բոլոր մենաշնորհ ունեցողները միշտ կարողացել են հիմնավորել իրենց դրած գները. Զեյնալյան

Բոլոր մենաշնորհ ունեցողները միշտ կարողացել են հիմնավորել իրենց դրած գները. Զեյնալյան

07 Մարտի 2018 - 11:27
Կաստելային համաձայնությունների մեխանիզմները, որոնք դրված են նախագծում եւ գործող օրենքում, բավարար չեն:
Այս մասին, այսօր՝ մարտ 7-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով, իրականում միջազգային պրակտիկայում կան մեխանիզմներ, որով մրցակցության խնդիրներով զբաղվող կառույցներին օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու լիազորությամբ են օժտում, ինչը ավելի արդյունավետ է, քան այսօր գործող օրենքում առկա կարգավորումները:

«ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ անուղղակի ապացույցներով են պարզում նման համաձայնությունները: Անուղղակի ապացույցներով չեն կարող մարդուն պատասխանատվության ենթարկել, պետք են ուղղակի ապացույցներ»,-ընդգծեց Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է գներին, մասնավորապես, «չհիմնավորված բարձր» եւ «չհիմնավորված ցածր» գին սահմանելուն, ապա «Ելք»-ի պատգամավորը նկատեց. «Եթե մենք առաջին, ելակետային գինը չգիտենք օրինական է, թե ոչ, չկա չափանիշ, մնացած բոլոր վարույթներն անօրինական են: Բոլոր մենաշնորհ ունեցողները միշտ կարողացել են հիմնավորել իրենց կողմից դրված գինը՝ լինի բանանի, թե բենզինի դեպքում: Եթե պետությունը միջամտում է գնին, ապա հանգում է այն նույն արդյունքին, ինչ հանգեց ԽՍՀՄ-ը, երբգներն էին վերահսկում, ոչ թե նպաստում էին մրցակցությանը»,-ընդգծեց նա:

Նոր օրինագիծ. նախատեսվում է սահմանել չհիմնավորված բարձր եւ ցածր գին, տուգանքները կլինեն տոկոսներով. Շաբոյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Եթե ես դառնամ քաղաքապետ. Արտակ Զեյնալյան (Տեսանյութ)
18 Սեպտեմբերի 2018 - 22:03
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ NEWS.am-ը փորձել է քաղաքապետի թեկնածուներին դուրս բերել քաղաքական հայտարարությունների մրցավազքից և պարզել՝ որքանով են նրանք պատրաստ իրականացնել իրենց բուն՝ քաղաքապետի գործառույթները, ինչի համար, ըստ էության, պայքարում են։
ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում
18 Սեպտեմբերի 2018 - 21:18
«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում:
ՀՀ զինված ուժերը եւ ՊԲ-ն վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում. Նիկոլ Փաշինյանն Արցախում էր
18 Սեպտեմբերի 2018 - 20:50
ՀՀ զինված ուժերը եւ Պաշտպանութան բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արցախից Երեւան է վերադառնում։
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպանին
18 Սեպտեմբերի 2018 - 20:30
Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Դադարեցնե՛լ վարկաբեկիչ նյութերի տարածումը. Արտակ Զեյնալյանը կոչով դիմեց համակիրներին
18 Սեպտեմբերի 2018 - 20:26
Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր համակիրներին կոչ է անում հակաքարոզչություն չիրականացնել մրցակից ուժերի նկատմամբ։
«Վարչապետը նախ թող ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից, ապա նրանց հրավիրի անկախության տոնը միասին նշելու»․ Շարմազանով. factor.am
18 Սեպտեմբերի 2018 - 20:22
«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ն ցրելու խնդիր չէր առաջանա, եթե Փաշինյանը ճիշտ ուղղությամբ տաներ հեղափոխությունից հետո առկա գիծը. Արամ Սարգսյան
18 Սեպտեմբերի 2018 - 20:09
Արտակ Զեյնալյանը Երեւանի քաղաքապետ ընտրվելու դեպքում ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Լույս» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արտակ Զեյնալյանի հաղթելու դեպքում Նիկոլ Փաշինյանի դիրքերը կթուլանան:
Վարչապետն ուղիղ եթերում է.
18 Սեպտեմբերի 2018 - 19:55
Վարչապետի ավտոշարասյունն այս պահին Արցախից Երևան ճանապարհին է:
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում (Ուղիղ)
18 Սեպտեմբերի 2018 - 19:24
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4598
 
Լրահոս`