Facebook   Twitter
 
Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը. ԱԺ-ն օրենք ընդունեց

Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը. ԱԺ-ն օրենք ընդունեց

07 Մարտի 2018 - 11:47
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դեմ էր միայն «Ելք»-ը։
Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվելու են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամի ձայնով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Համաձայն փոփոխությունների` խորհուրդը ղեկավարելու է վարչապետը:

Օրենքի նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով
23 Սեպտեմբերի 2018 - 18:35
Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։
ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվում. Շաքե Իսայան
23 Սեպտեմբերի 2018 - 18:34
ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ խուզարկություն է կատարվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Ժամը 17-ի դրությամբ Երևանում արդեն քվեարկել է ընտրողների 34.72 տոկոսը
23 Սեպտեմբերի 2018 - 18:12
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, ժամը 17-ի դրությամբ քվեարկել են ընտրելու իրավունք ունեցողների 34.72 տոկոսը։ Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Նայեք, եթե ձեր հասցեն կա, շուտ մտեք, գաղտնաբառը փոխեք». Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է ադրբեջանական քիբերհարձակման մասին
23 Սեպտեմբերի 2018 - 17:33
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լույս» դաշինքը հաղորդում է ներկայացրել խախտումների վերաբերյալ
23 Սեպտեմբերի 2018 - 17:24
«Լույս» դաշինքն արձանագրած խախտումների վերաբերյալ համապատասխան հաղորդումներ է ներկայացրել ոստիկանություն։
ԿԸՀ-ն կարողացել է իրականացնել Երևանի ավագանու ընտրությունների հիմնական միջոցառումները. հանձնաժողովի քարտուղար
23 Սեպտեմբերի 2018 - 16:59
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացավ իրականցնել հիմնական միջոցառումները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում՝ չնայած, որ ժամանակահատվածը կարճ էր: Այս մասին նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ամփոփելով ընտրությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
Ընտրություններն անցնում են ոգևորված, բայց փոքր ինչ պասիվ. դիտորդ (Լուսանկարներ)
23 Սեպտեմբերի 2018 - 16:55
Երևանի 55-րդ քաղաքապետի ընտրությունները թիվ 7/60 ընտրատեղամասում, ըստ անկախ դիտորդ Գևորգ Պողոսյանի, անցնում են ոգևորված, բայց փոքր ինչ պասիվ: ՙ
Սաղ հեչ, մեր սիրելի պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել ոնց որ. Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 16:34
Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրում է. «Սաղ հեչ, մեր սիրելի պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել ոնց-որ, ապրեն իրանք )))
Այսօրվա ընտրությունները շրջադարձային են լինելու.Անահիտ Թարխանյան
23 Սեպտեմբերի 2018 - 16:13
«Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և ուզում եմ իմ վստահությունը հայտնել, որ կանցնեն արդար և ազնիվ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4625
 
Լրահոս`