Facebook   Twitter
 
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա. Շարմազանով

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա. Շարմազանով

07 Մարտի 2018 - 11:52
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությանը՝ «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու և Երևանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը և ներկան» խորագրով համաժողովի անցկացումը Երևանում՝ ընդգծելով, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն անցյալը ևս մեկ անգամ արժևորելու, այլև հայ-ռուսական դարավոր բարեկամության և ընդհանուր անցյալի մասին երիտասարդներին իրազեկելու տեսանկյունից:

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, և նոր սերունդը պետք է քաջատեղյակ լինի այդ մասին, ճանաչի հերոսներին: Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա: Մենք ընդհանուր արժեքներ ունենք և պետք է պահպանենք դրանք»,-ընդգծել է նա:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Կուրսկի աղեղի ճակատամարտին նվիրված հայ-ռուսական գիտակրթական համաժողով կազմակերպել՝ նշելով, որ այդ ճակատամարտի հերոս է եղել Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանը: Նա առաջարկել է նաև քննարկել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրությունը Ռուսաստանի Դաշնությունում ևս կազմակերպելու հարցը:

Հյուրերը համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման հարցում ընդգծել են «Հայրենիքի պատմություն» ֆոնդի և Երևանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությունը:

Քննարկվել են երկու ժողովուրդների քաղաքական, ռազմական, կրթական ու գիտական կապերի ակտիվացման հեռանկարները: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը բխում է երկու պետությունների շահերից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նատալիա Վոդյանովան այցելել է Հայաստան և կրել հայ դիզայների աշխատանքը
16 Դեկտեմբերի 2018 - 21:21
Երեկ Հայաստան է այցելել հայտնի մոդել Նատալիա Վոդյանովան։ Նախորդ տարի միանալով PicsArt հեռախոսային հավելվածի թիմին` այս տարի Վոդյանովան մասնակցել է ընկերության ամանորյա երեկույթին։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
16 Դեկտեմբերի 2018 - 21:10
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նշել է «Հյուսիսային հեսանք-2»-ի իրականացման պայմանները
16 Դեկտեմբերի 2018 - 20:13
«Հյուսիսային հոսանք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»:
Առողջ սնունդ, միաժամանակ բոլորի համար, գոյություն չունի
16 Դեկտեմբերի 2018 - 19:57
Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա:
Ես պաշտոնապես հերքում եմ, չկա նման բան, արհեստական աղմուկ է. ԱԱԾ տնօրենը՝ ջավախահայերին սահմանից զորակոչելու կամ ազատազրկման սպառնալիքի մասին
16 Դեկտեմբերի 2018 - 19:53
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն տեղեկությունները, թե ՀՀ քաղաքացի հանդիսացող ջավախահայերին պարտադրում են մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլապես կենթարկվեն ազատազրկման:
Բահրեյնի ԱԳ նախարարը Ավստրալիայի որոշումը Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք վտանգավոր չի համարում
16 Դեկտեմբերի 2018 - 19:50
Ավստրալիայի կողմից արեւմտյան Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը չի ազդի ապագա Պաղեստինյան պետության վրա Արեւելյան Երուսաղեմի մայրաքաղաքով: Այդ մասին հայտարարել է Բահրեյնի ԱԳ նախարար շեյք Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆան, հաղորդում է Reuters-ը:
Մաշկը սպիտակեցնող դիմակ կարտոֆիլով եւ բնական յուղերով
16 Դեկտեմբերի 2018 - 19:28
Կարտոֆիլը մեր մաշկի փրկիչն է։
Արցախ ներմուծված ապրանքների ծավալը նոյեմբեր ամսվա ընթացքում աճել է 22.8 %-ով
16 Դեկտեմբերի 2018 - 19:26
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ «Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել
16 Դեկտեմբերի 2018 - 18:50
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվել էր «Զանդհաուզենին»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16009
 
Լրահոս`