Facebook   Twitter
 
«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

07 Մարտի 2018 - 11:55
Մարտի 4-7-ը Տորոնտոյում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը՝ PDAC-ը, հայտնում են «Լիդիան Արմենիայից»։
Հանքարդյունաբերության ոլորտի այս ամենամեծ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 20 000 մասնակիցներ 120 պետություններից, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններ, կառավարություններ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ինստիտուտներ, հասարակական կազմակերպու-թյուններ և այլ:

Լիդիան Ինթերնեյշնլը արդեն 10-րդ անգամ ներկայացնում է Ամուլսարի ծրագիրը PDAC համաժողովին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի գլխավորությամբ արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարար Գևորգյանը երկրների վերաբերյալ շարքի քննարկումներում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները և բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

Նույն ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունա-բերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման և ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ:

Այս տարի «Լիդիանը» նաև մասնակցեց PDAC-ի շրջանակներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների և շինարարության փուլում»:

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարևորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաև այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար մեծ մրցակցություն կա և նույնիսկ կայացած հանքարդյունաբերությամբ զարգացած երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան PDAC-ում զգալի ներկայություն ունեն իրենց երկրներ ներդրումներ ներգրավելու համար:

«Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին», - ասել է Հայկ Ալոյանը։

«Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլև որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է և պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ և շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-նշել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԻՆ-ը հրապարակել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը
15 Սեպտեմբերի 2018 - 13:30
Հայտնի է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) սեպտեմբերի 15-ի 09:00 դրությամբ:
Ծառեր ու թփեր հատելու համար նաեւ 2 տարով կազատազրկեն. Կառավարությունը հավանություն տվեց Նաիրա Զոհրաբյանի նախագծին
14 Սեպտեմբերի 2018 - 11:28
Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի իր նիստում հավանություն տվեց Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար պատժի խստացում ենթադրող օրինագծին, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ծառ կտրողը երկու տարով կազատազրկվի
13 Սեպտեմբերի 2018 - 22:35
Վաղը տեղի կունենա կառավարության նիստը, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի կառավարության առաջարկության նախագծի մասին:
Սեւանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
13 Սեպտեմբերի 2018 - 17:31
Սեւանա լճից ոռոգման նպատակներով շարունակվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված լրացուցիչ ջրբացթողումները՝ 40 միլիոն խորանարդ մետրի չափով:
Ապօրինի ծառահատման դեպքերի վերաբերյալ հերթական 2 քրեական գործերն են ուղարկվել դատարան
13 Սեպտեմբերի 2018 - 16:01
Լոռու մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Վանա լիճը 25 տարի անց կարող է ճահճի վերածվել․ թուրք բնապահպան
11 Սեպտեմբերի 2018 - 14:28
Վանա լճին իսկական բնապահպանական աղետ է սպառնում․ լիճը, ուր մեկ վայրկյանում 1.800 տոննա կոյուղաջուր է լցվում, կարող է 25 տարի անց ճահճի վերածվել, այս մասին ահազանգում է թուրք բնապահպան Ալի Քալչըքը, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Ամուլսարում հոսում է ուժեղ թթվային ջրերով գետակ․ ՀԲՃ
11 Սեպտեմբերի 2018 - 14:00
Հայտնի է, որ Ամուլսարում հանքի հնարավոր բացման դեպքում ապարների թթվային դրենաժը կդառնա լրջագույն և երկարաժամկետ խնդիր տարածաշրջանի ջրերի որակի համար։
Աֆրիկայում առանց կնճիթի փիղ են հայտնաբերել
08 Սեպտեմբերի 2018 - 09:39
Հարավաֆրիկյան Քրյուգերի Ազգային պարկում առանց կնճիթի փիղ են հայտնաբերել: Տեսանյութին ուշադրություն է դարձրել Daily Mail-ը:
Սահարան կարող է համաշխարհային արեւային էլեկտրակայան դառնալ
08 Սեպտեմբերի 2018 - 09:02
Եթե ամբողջ Սահարան պատենք արեւային եւ հողմային էլեկտրակայաններով, ապա դա ոչ միայն Երկրի ամբողջ բնակչությանը էլեկտրաէներգիայով կապահովի, այլեւ անապատը կրկին կյանքի համար պիտանի կդարձնի, հայտնում է Planet-today-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 101
 
Լրահոս`