Facebook   Twitter
 
«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

07 Մարտի 2018 - 11:55
Մարտի 4-7-ը Տորոնտոյում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը՝ PDAC-ը, հայտնում են «Լիդիան Արմենիայից»։
Հանքարդյունաբերության ոլորտի այս ամենամեծ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 20 000 մասնակիցներ 120 պետություններից, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններ, կառավարություններ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ինստիտուտներ, հասարակական կազմակերպու-թյուններ և այլ:

Լիդիան Ինթերնեյշնլը արդեն 10-րդ անգամ ներկայացնում է Ամուլսարի ծրագիրը PDAC համաժողովին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի գլխավորությամբ արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարար Գևորգյանը երկրների վերաբերյալ շարքի քննարկումներում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները և բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

Նույն ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունա-բերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման և ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ:

Այս տարի «Լիդիանը» նաև մասնակցեց PDAC-ի շրջանակներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների և շինարարության փուլում»:

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարևորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաև այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար մեծ մրցակցություն կա և նույնիսկ կայացած հանքարդյունաբերությամբ զարգացած երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան PDAC-ում զգալի ներկայություն ունեն իրենց երկրներ ներդրումներ ներգրավելու համար:

«Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին», - ասել է Հայկ Ալոյանը։

«Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլև որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է և պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ և շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-նշել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կազմվել է էկոլոգիապես ամենավտանգավոր քաղաքների վարկանիշային աղյուսակը (Լուսանկարներ)
10 Հունիսի 2018 - 00:52
Նորվեգացի, շվեդ, ամերիկացի և ճապոնացի գիտնականները կազմել են աշխարհում էկոլոգիապես ամենավտանգավոր քաղաքների ցանկը: Ցանկը ներկայացված է աշխարհում ածխածնային տարածքի ցանցային մոդելի նախագծով: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
Խոսրովի արգելոցում 40 տարվա ընթացքում առաջին անգամ կովկասյան ընձառյուծ է նկատվել (Տեսանյութ)
09 Հունիսի 2018 - 13:41
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ նկարահանել են կովկասյան ընձառյուծ, տեղեկացնում է Խոսրովի արգելոցի Facebook-ի էջը:
Սյունեցիները դիմել են վարչապետին՝ հանքարդյունաբերական մի շարք ծրագրեր ժամանակավորապես դադարեցնելու համար
09 Հունիսի 2018 - 00:09
Այսօր 9 հասարակական կազմակերպությունների և 3 կուսակցությունների (ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր Ծիրանի») սյունեցի ներկայացուցիչներն առաջարկ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի բնապահպանական առաջնահերթ հարցերի վերաբերյալ: Այս մասին hetq.am տեղեկացրել է Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ առաջարկի առիթը Փաշինյանի կողմից արված ինքնակազմակերպման կոչն է, ըստ որի՝ հանրությանն առաջնահերթ մտահոգող հարցեր կարող են ներկայացնել:
Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում հետևում է պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչներին. ՀԱԱՊ
07 Հունիսի 2018 - 09:24
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն:
Ծառահատման 8 դեպքով հաշվարկվել է շուրջ 90 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
06 Հունիսի 2018 - 14:35
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 26 իրավախախտում, 12-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Արարատ Միրզոյանը հանդիպել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության և ՀԲՃ ներկայացուցիչների հետ
06 Հունիսի 2018 - 14:04
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչների հետ։ Այս մասին պաշտոնյան գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Կառավարության ներկայացուցիչները մեկնելու են Ամուլսար. Ավինյան
05 Հունիսի 2018 - 18:37
Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ապօրինի ծառահատումներ. պետությանը պատճառվել է 1.404.000 դրամի վնաս
05 Հունիսի 2018 - 17:27
Մայիսի 25-ին, ժամը 17.15-ին, Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Իջեւանի բաժնում ստացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագիտական եզրակացությամբ` «Սեւքար» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի «Ղուշի բույն» կոչվող հատվածից ապօրինի հատել են 1 բոխի, 12 լորենի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1.404.000 դրամի վնաս:
59 մլն դրամը ուղղակի ջուրը գցվեց. Բնապահպանները ահազանգում են Նուբարաշենում կառուցվող նոր աղբավայրի առթիվ
05 Հունիսի 2018 - 14:28
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 77
 
Լրահոս`