Facebook   Twitter
 
«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

07 Մարտի 2018 - 11:55
Մարտի 4-7-ը Տորոնտոյում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը՝ PDAC-ը, հայտնում են «Լիդիան Արմենիայից»։
Հանքարդյունաբերության ոլորտի այս ամենամեծ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 20 000 մասնակիցներ 120 պետություններից, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններ, կառավարություններ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ինստիտուտներ, հասարակական կազմակերպու-թյուններ և այլ:

Լիդիան Ինթերնեյշնլը արդեն 10-րդ անգամ ներկայացնում է Ամուլսարի ծրագիրը PDAC համաժողովին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի գլխավորությամբ արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարար Գևորգյանը երկրների վերաբերյալ շարքի քննարկումներում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները և բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

Նույն ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունա-բերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման և ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ:

Այս տարի «Լիդիանը» նաև մասնակցեց PDAC-ի շրջանակներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների և շինարարության փուլում»:

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարևորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաև այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար մեծ մրցակցություն կա և նույնիսկ կայացած հանքարդյունաբերությամբ զարգացած երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան PDAC-ում զգալի ներկայություն ունեն իրենց երկրներ ներդրումներ ներգրավելու համար:

«Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին», - ասել է Հայկ Ալոյանը։

«Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլև որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է և պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ և շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-նշել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
3 կով եւ 2 երինջ Բարեկամավանի սահմանագոտում ականների պայթյունից վնասվել են
03 Սեպտեմբերի 2018 - 13:02
Սեպտեմբերի 2-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում, ականապատ դաշտում են հայտնվել 3 կով եւ 2 երինջ, որոնք պատկանում են Բարեկամավանի 4 բնակչի: Այս մասին գրում է aravot.am-ը:
Արծվիկ Մինասյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը (ուղիղ)
03 Սեպտեմբերի 2018 - 12:44
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը: Նա կներկայացնի 100 օրում նախարարության կատարած աշխատանքները:
Արծվիկ Մինասյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը (ուղիղ)
03 Սեպտեմբերի 2018 - 11:10
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը: Նա կներկայացնի 100 օրում նախարարության կատարած աշխատանքները:
Դաշտերը թռչուններից պաշտպանելու համար հողագործները խրտվիլակների փոխարեն լազերային հրացաններ են կիրառում (տեսանյութ)
30 Օգոստոսի 2018 - 23:03
Մարդիկ մշտապես նոր և ինովացիոն եղանակներ են փնտրում տեխնոլոգիաներն արդյունաբերության ոլորտում կիրառելու համար, և հողագործությունը բացառություն չէ:
Կալիֆորնիայի ափերին արտասովոր շոգերի պատճառով ձկները «խաշվել են»
30 Օգոստոսի 2018 - 21:57
Հազարավոր ձկներ են վերջերս սատկել Կալիֆորնիայի Մալիբի նեղուցի ափերին: Պատճառը ոչ թե թունավոր ջրիմուռներն են կամ քիմիկատները, այլ ջրի չափազանց բարձր ջերմաստիճանը:
Արմեն Սարգսյանը ստորագրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման մասին ԱԺ օրենքը
30 Օգոստոսի 2018 - 10:49
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը:
Հիմա ձեռնպահ ենք մնում առաջարկներից, բայց կլինեն ԱԺ լսումներ Սեւանից ջրառի հարցով. ՀՀԿ-ական պատգամավոր
29 Օգոստոսի 2018 - 12:08
Սեւանա լճից 40 մլն լրացուցիչ ջրառ կազմակերպելու օրինագծի քննարկման ժամանակ բազմաթիվ առաջարկություններ են եղել, սակայն քննարկումների արդյունքում որոշվել է՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը, այս պահին ձեռնպահ մնալ առաջարկություններից, բայց հետագայում ԱԺ լսումներ կազմակերպել Սեւանի համալիր վիճակի մասին, փոփոխությունների առաջարկություններ անել այդ լսումների ժամանակ։
Սեւանից 40 մլն ջրառի վերաբերյալ օրինագիծը 2-րդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում
29 Օգոստոսի 2018 - 11:07
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 29–ին, իր նիստում դրական եզրակացություն տվեց 2–րդ ընթերցմամբ ներկայացված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 100
 
Լրահոս`
 
 
 
 
 
Վարչապետն ուղիղ եթերում է.
Քաղաքական, Տեսանյութեր
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր