Facebook   Twitter
 
«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

07 Մարտի 2018 - 11:55
Մարտի 4-7-ը Տորոնտոյում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը՝ PDAC-ը, հայտնում են «Լիդիան Արմենիայից»։
Հանքարդյունաբերության ոլորտի այս ամենամեծ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 20 000 մասնակիցներ 120 պետություններից, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններ, կառավարություններ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ինստիտուտներ, հասարակական կազմակերպու-թյուններ և այլ:

Լիդիան Ինթերնեյշնլը արդեն 10-րդ անգամ ներկայացնում է Ամուլսարի ծրագիրը PDAC համաժողովին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի գլխավորությամբ արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարար Գևորգյանը երկրների վերաբերյալ շարքի քննարկումներում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները և բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

Նույն ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունա-բերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման և ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ:

Այս տարի «Լիդիանը» նաև մասնակցեց PDAC-ի շրջանակներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների և շինարարության փուլում»:

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարևորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաև այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար մեծ մրցակցություն կա և նույնիսկ կայացած հանքարդյունաբերությամբ զարգացած երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան PDAC-ում զգալի ներկայություն ունեն իրենց երկրներ ներդրումներ ներգրավելու համար:

«Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին», - ասել է Հայկ Ալոյանը։

«Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլև որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է և պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ և շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-նշել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բնապահպանության նախարարը Հայաստանի զարգացումը տեսնում է գիտության ու ՏՏ-ի, ոչ հանքարդյունաբերության մեջ
31 Մայիսի 2018 - 19:04
ՀՀ բնապահպանության նախարարը հանքարդյունաբերության ներկայիս ծավալների զարգացումը ճիշտ չի համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն աշխարհում կենսաբազմազանության առումով կարևոր վայրերից մեկն է, որը պետք է պահպանել:
Ահազանգ Տավուշից. Աշոտ Երիցյանը շարունակում է իր անտառակործան գործելաոճը
30 Մայիսի 2018 - 08:44
HayNews.am-ին է դիմել Տավուշի մարզի բնակիչ Հրանտ Սարգսյանը, ցանկանալով մեր կայքի միջոցով Սևքար անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանի անտառակործան գործելաոճի վրա հրավիրել ՀՀ Դատախազության, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Բնապահպանության նախարարության ուշադրությունը: Նամակում ասված է.
Ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում
29 Մայիսի 2018 - 18:32
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:
Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը
29 Մայիսի 2018 - 14:26
Մի շարք բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ և իրավաբաններ նամակ են հղել ՀՀ Կառավարությանն ի դեմս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով՝ ներկայացնելով դրա իրավական և մասնագիտական հիմքերը:
Դեպի ԱՄՆ է շարժվում «Ալբերտո» մրրիկը
28 Մայիսի 2018 - 16:40
Մերձարեւադարձային «Ալբերտո» մրրիկի հետեւանքով ԱՄՆ վնասը կարող է կազմել մեկ միլիարդ դոլարից ավելի, փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով Enki Research հետազոտական կենտրոնի մասնագետ Չաք Ուոթսոնին:
Երևանի կենդանաբանական այգին դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն. Տարոն Մարգարյան
26 Մայիսի 2018 - 18:58
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանը:
Լոռիից փրկված արջի երկու քոթոթները վերադարձվեցին վայրի բնություն (Տեսանյութ)
26 Մայիսի 2018 - 11:52
Զանգակն ու Բամբակը՝ Լոռիից փրկված արջի երկու քոթոթներն, օրեր առաջ վերադարձվեցին վայրի բնություն։
Աշոտ Երիցյանը նոր «ալիբի» ունի, հիմա էլ ասում է, թե ՀՀ վարչապետն իր զեմլյակն ու բարեկամն է. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
25 Մայիսի 2018 - 18:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին

Բաց նամակ
Ամուլսարի հանքի շահագործումը հանգեցնելու է ավերածությունների․ Հակոբ Սանասարյան
25 Մայիսի 2018 - 17:45
Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրներին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 77
 
Լրահոս`