Facebook   Twitter
 
«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

07 Մարտի 2018 - 11:55
Մարտի 4-7-ը Տորոնտոյում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը՝ PDAC-ը, հայտնում են «Լիդիան Արմենիայից»։
Հանքարդյունաբերության ոլորտի այս ամենամեծ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 20 000 մասնակիցներ 120 պետություններից, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններ, կառավարություններ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ինստիտուտներ, հասարակական կազմակերպու-թյուններ և այլ:

Լիդիան Ինթերնեյշնլը արդեն 10-րդ անգամ ներկայացնում է Ամուլսարի ծրագիրը PDAC համաժողովին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի գլխավորությամբ արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարար Գևորգյանը երկրների վերաբերյալ շարքի քննարկումներում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները և բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

Նույն ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունա-բերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման և ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ:

Այս տարի «Լիդիանը» նաև մասնակցեց PDAC-ի շրջանակներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների և շինարարության փուլում»:

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարևորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաև այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար մեծ մրցակցություն կա և նույնիսկ կայացած հանքարդյունաբերությամբ զարգացած երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան PDAC-ում զգալի ներկայություն ունեն իրենց երկրներ ներդրումներ ներգրավելու համար:

«Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին», - ասել է Հայկ Ալոյանը։

«Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլև որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է և պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ և շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-նշել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մասնագետները փրկել են Արագածոտնի մարզում թակարդն ընկած արջին (Տեսանյութ)
09 Նոյեմբերի 2018 - 23:25
Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում, փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին:
Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն
09 Նոյեմբերի 2018 - 14:56
Նոյեմբերի 5-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները
Թափոնների կառավարման կանոնների ստուգման և համապատասխանության վերահսկման ԵՄ փորձագիտական առաքելությունը կժամանի Հայաստան
09 Նոյեմբերի 2018 - 14:37
Նոյեմբերի 12-ից 16-ը բրիտանացի փորձագետները կայցելեն Հայաստան` ՀՀ բնապահպանության նախարարությանը թափոնների կառավարման կանոնների ստուգման և համապատասխանության վերահսկման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ շուրջ 250մլն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել. հարուցվել է քրեական գործ
09 Նոյեմբերի 2018 - 14:18
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտնաբերված խախտումներով հաշվարկվել է 12 միլիոն 462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
09 Նոյեմբերի 2018 - 12:17
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 43 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Թբիլիսիում Գրանդ փղին բարդ վիրահատության են ենթարկել. Econews.am
09 Նոյեմբերի 2018 - 11:13
Գրանդ անունով ասիական փիղը բարդ վիրահատության է ենթարկվել Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները «կուլ են տվել» մի ամբողջ քաղաք. կան զոհեր
09 Նոյեմբերի 2018 - 10:02
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները «կուլ են տվել» Փերըդայս քաղաքը՝ ոչնչացնելով մոտ հազար տուն, խլելով մի քանի մարդու կյանք, հայտնում է Paradise Post թերթը:
Ի՞նչ կապ կա լամաների եւ գրիպի բուժման միջեւ
08 Նոյեմբերի 2018 - 20:38
Լամաների օրգանիզմում հակամարմիններ կան, որոնք կարող են դրվել գրիպի բոլոր շտամների դեմ արդյունավետ դեղերի հիմքում: Այսպիսի անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Սքրիփսի ինստիտուտի գիտնականները:
Բնապահպանության նախարարությունը հէկերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները
07 Նոյեմբերի 2018 - 16:44
Բնապահպանության նախարարությունը հանրապետության տարածքում գործող բոլոր հէկերի սեփականատերերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները, մասնավորապես տեղադրել ջրաչափեր: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 114
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խաղերի անոնս
Սպորտ, Հասարակություն