Facebook   Twitter
 
«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

07 Մարտի 2018 - 11:55
Մարտի 4-7-ը Տորոնտոյում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը՝ PDAC-ը, հայտնում են «Լիդիան Արմենիայից»։
Հանքարդյունաբերության ոլորտի այս ամենամեծ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 20 000 մասնակիցներ 120 պետություններից, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններ, կառավարություններ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ինստիտուտներ, հասարակական կազմակերպու-թյուններ և այլ:

Լիդիան Ինթերնեյշնլը արդեն 10-րդ անգամ ներկայացնում է Ամուլսարի ծրագիրը PDAC համաժողովին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի գլխավորությամբ արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարար Գևորգյանը երկրների վերաբերյալ շարքի քննարկումներում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները և բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

Նույն ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունա-բերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման և ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ:

Այս տարի «Լիդիանը» նաև մասնակցեց PDAC-ի շրջանակներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների և շինարարության փուլում»:

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարևորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաև այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար մեծ մրցակցություն կա և նույնիսկ կայացած հանքարդյունաբերությամբ զարգացած երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան PDAC-ում զգալի ներկայություն ունեն իրենց երկրներ ներդրումներ ներգրավելու համար:

«Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին», - ասել է Հայկ Ալոյանը։

«Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլև որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է և պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ և շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-նշել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում». վարչապետը ծանոթացել է ՀՀ բնապահպանության նախարարության 2017 թ. գործունեությանը (Լուսանկար)
06 Փետրվարի 2018 - 20:33
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 6-ին, այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:
Հայաստանի ջրամբարները 25 տոկոսով են լցված. Պետկոմիտե
06 Փետրվարի 2018 - 19:59
Հայկական ջրամբարների ջրի պաշարների պակասն այժմ 75 միլիոն խորանարդ մետր է կազմում: Այս մասին փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Բնապնախարարությունը խախտումներ է հայտնաբերել
06 Փետրվարի 2018 - 17:53
ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 13 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Սաթի մեջ գտնվել է 99 տարեկան թռչուն
06 Փետրվարի 2018 - 16:20
Մյանմարի (նախկինում Բիրմա) հյուսիս-արեւելյան մասում՝ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին գտնվում է բիրմիտ անունը ստացած սաթի հսկա հանքաշերտ:
Զանգեզուրի կենսոլորտային համալիրում 600-ից ավելի ծառ է հատվել. աշխատակիցները կոծկել են խախտումը (Լուսանկարներ)
06 Փետրվարի 2018 - 14:10
Զանգեզուրի կենսոլորտային համալիրում 600-ից ավելի ծառ է հատվել: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպքերը, սակայն կոծկել են դրանք` չհայտնելով ո′չ ոստիկանություն, ո′չ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Aysor.am-ին ասաց «Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:
Ինչո՞ւ են ծառեր հատվել Երեւանում. «Բարեկարգվող այգին համալրվելու է բարձրարժեք նոր ծառերով»
05 Փետրվարի 2018 - 17:12
Երեւանի Իտալիայի եւ Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր եւ ծերացած ծառեր:
Արտակարգ դեպք Երևանում. թիվ 19 պոլիկլինիկայում ծառերի համատարած սպանդ են իրականացրել. Երևանի քաղաքապետն ու բնապահպանության նախարարն անտեղյա՞կ են
05 Փետրվարի 2018 - 15:32
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կուրծք ծեծելով հայտարարում են, թե կյանքի գնով պահելու են իրենց խոստումը, որպեսզի հանրապետությունում ծառերի սպանդ տեղի չունենա, 2 օր է, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայում ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել։
Կառավարությունը պետք է հաշվետվություն տա․ ո՞ւմ փողերով են վերացնելու Թեղուտի խնդիրները
05 Փետրվարի 2018 - 12:37
«Վալլեքս» խումբը, որը շահագործում է նաև Թեղուտի պղնձի հանքավայրը, տարածել է հայտարարություն, ըստ որի, ներկա փուլում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։
Սիրառատ վագրերը նվաճել են Լոնդոնի գազանանոցի այցելուների սրտերը
04 Փետրվարի 2018 - 10:07
Սումատրայից բերված վագրերը նվաճել են Լոնդոնի գազանանոցի այցելուների սրտերը, հաղորդում է «Մոյա պլանետան»։
1 | 54 | 55 | 56 | 57 | 58 | 59 | 60 | 61 | 62 | 63 | 64 | 65 | 66 | 67 | 68 | 115
 
Լրահոս`