Facebook   Twitter
 
«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

«Լիդիանը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովին

07 Մարտի 2018 - 11:55
Մարտի 4-7-ը Տորոնտոյում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային համաժողովը՝ PDAC-ը, հայտնում են «Լիդիան Արմենիայից»։
Հանքարդյունաբերության ոլորտի այս ամենամեծ համաժողովին տարեկան մասնակցում են ավելի քան 20 000 մասնակիցներ 120 պետություններից, որոնք ներկայացնում են հանքարդյունաբերական, սարքավորումներ արտադրող, ծառայություններ մատուցող ընկերություններ, կառավարություններ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ինստիտուտներ, հասարակական կազմակերպու-թյուններ և այլ:

Լիդիան Ինթերնեյշնլը արդեն 10-րդ անգամ ներկայացնում է Ամուլսարի ծրագիրը PDAC համաժողովին:

Հայաստանի կառավարության պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի գլխավորությամբ արդեն երկրորդ անգամ է մասնակցում PDAC համաժողովին: Փոխնախարար Գևորգյանը երկրների վերաբերյալ շարքի քննարկումներում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներդրումային հնարավորությունները և բարեփոխումները, որոնք միտված են ոլորտի արդիականացմանն ու ազատականացմանը:

Նույն ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Ամուլսարն այսօր աշխարհում շինարարության փուլում գտնվող հանքարդյունա-բերական ամենախոշոր ծրագրերից մեկն է, որն ունի ընդլայման և ներկա ու պոտենցիալ ներդրողների համար շահավետ լինելու մեծ ներուժ:

Այս տարի «Լիդիանը» նաև մասնակցեց PDAC-ի շրջանակներում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված կոնֆերանսների շարքին: «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման սոցիալական ղեկավար Նառա Ղազարյանը ներկայացրեց Ամուլսարի ծրագրի սոցիալական զարգացման նախաձեռնությունները «Ընդլայման բարդությունները. ինչպես են փոքր ընկերությունները կառավարում ռիսկերը հետազոտությունների և շինարարության փուլում»:

Անդրադառնալով «Լիդիանի»՝ PDAC-ում ներկայության 10 տարիներին «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանը ճանաչելի դարձնելու կարևորությունը: Ներկայացնելով Ամուլսարի ծրագրի հաջողությունը, թե՛ ծրագրի իրականացման, թե՛ շահագրգիռ կողմերի ներգրավման առումով, ներկայացվում է նաև այս մասշտաբի ներդրումային ծրագիր հաջողությամբ իրականացնելու Հայաստանի կարողությունը: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ ներգրավելու համար մեծ մրցակցություն կա և նույնիսկ կայացած հանքարդյունաբերությամբ զարգացած երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Կանադան կամ Ավստրալիան PDAC-ում զգալի ներկայություն ունեն իրենց երկրներ ներդրումներ ներգրավելու համար:

«Այս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք ներկայացնելու Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական համաժողովին», - ասել է Հայկ Ալոյանը։

«Մենք այս համաժողովն ընկալում ենք ոչ միայն որպես մեր ծրագիրը ներկայացնելու առիթ, այլև որպես հնարավորություն՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ բերելու բնապահպանական, սոցիալական, առողջության և անվտանգության կառավարման այն բոլոր նորամուծությունները, որ առաջարկում է ժամանակակից հանքարդյունաբերությունը: Մենք կարծում ենք, որ այս փորձը կարող է և պետք է գա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ և շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարի ծրագիրն այդ ուղղությամբ կարևոր քայլ է»,-նշել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մեկնարկել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության բողոքի ակցիան. նրանք երթով կշարժվեն դեպի նախագահի նստավայր (Տեսանյութ)
23 Մայիսի 2018 - 13:31
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության գլխավորությամբ Մաշտոցի պուրակից մեկնարկել է երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:
«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». թեժ վեճ ԱԺ-ում
23 Մայիսի 2018 - 11:39
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որի նախագահը Գեւորգ Կոստանյանն է, առաջարկում է, որ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկվի, այսինքն՝ երկրորդ ընթերցումը կազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի մակարդակն ինջնում է, տեղի է ունենում անապատացում. Սերգեյ Բագրատյան
22 Մայիսի 2018 - 13:11
Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի մակարդակն ինջնում է, որի հետեւանքով տեղի են ունենում անապատացման եւ աղակալման երեւույթներ:
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է
22 Մայիսի 2018 - 09:05
2001 թվականից մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր:
Հանքարդյունաբերությունը պետք է բերվի հարկային դաշտ. Հակոբ Սանասարյան
21 Մայիսի 2018 - 14:12
«Գլխավորապես 2004 թվականից ի վեր ՀՀ-ում հանքարդյունաբերությունը ծառայում է առանձին ընտանիքների շահերի:
ՀՀ կառավարությունը և քաղաքացիները պետք է կանգնեցնեն Ամուլսարում հանքի շահագործումը․ միջազգային փորձագետներ
21 Մայիսի 2018 - 11:25
Միջազգային հայտնի չորս գիտնական-փորձագետներ (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից)՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի պատվերով, անցած տարվա հուլիսից ուսումնասիրում են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են բազմաթիվ գնահատականներ ու եզրակացություններ Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։
Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն
20 Մայիսի 2018 - 12:50
Նախօրեին համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ հրացանավոր երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է, հաղորդում է EcoNews.am-ը, որը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ։
Ահազանգ. հայտնի գործարարին պատկանող զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում
18 Մայիսի 2018 - 15:47
Երեւանի զվարճանքի կենտրոններից մեկում անազատության մեջ պահվող կենդանու մասին հերթական ահազանգն է հնչել. «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի լուսանկարներ է հրապարակել: Կենդանին պահվում է «10-ից 10» զվարճանքի համալիրում:
Կարճաղբյուրում գայլերը ոչխարներ են հոշոտել
18 Մայիսի 2018 - 15:45
Այսօր՝ լուսադեմին, Կարճաղբյուր համայնքի տարածքում գայլերը հարձակվել են Նաիրի Երանոսյանին պատկանող ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորությամբ գտնվող հանդամաս:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 77
 
Լրահոս`