Facebook   Twitter
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

07 Մարտի 2018 - 12:07
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում:
«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։

«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռևս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթևացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական և ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարևոր ցուցանիշն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համակարգի գործարկման արդյունքում՝ երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլև՝ տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է։ Դեռևս 2016թ.-ի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ և լուսավորվել 6325մ երկարությամբ տարածք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ակունք գյուղի տներից մեկի բակում օձ են հայտնաբերել
12 Հունիսի 2013 - 23:52
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 1-ին փողոցի թիվ 23 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Mercedes»-ը կամրջից 10 մետր թռել է և հայտնվել երկաթգծի վրա. կա վիրավոր
12 Հունիսի 2013 - 23:20
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի՝ 35 UV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհին՝ կամուրջի վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով հայտնվել երկաթգծի վրա:
Ազատամարտիկները բողոքում են. նրանք մայիս ամսվա թոշակը դեռ չեն ստացել
12 Հունիսի 2013 - 22:47
Գյումրեցի ազատամարտիկները դժգոհում են, որ մինչև այսօր իրենց անցած ամսվա թոշակը չեն ստացել և չգիտեն նաև՝ երբ են ստանալու: «Խնդիրն այն է, որ մենք զանգահարում ենք զինկոմ, իրենք ասում են՝ չգիտենք՝ երբ կլինի: Կարո՞ղ է էս վերջին շրջանում, որ ոտքի կանգնեցինք ու բողոքեցինք, մեր թոշակները կտրեցին, նույնիսկ դրան ի վիճակի են այսօրվա իշխանությունները»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը, ով բոլորովին վերջերս մամլո ասուլիս էր հրավիրել Գյումրիում և հայտարարել, որ ինքը հրաժարվում է բոլոր տեսակի պարգևներից և շքանշաններից, որ շնորհել են նրան որպես ազատամարտիկ:
Հրապարակվել են «Կենսաբանություն»,«Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» քննությունների գնահատականները
12 Հունիսի 2013 - 22:18
Հրապարակվել են հունիսի 7-ին տեղի ունեցած երեք առարկաների միասնական քննության գնահատականները: Վաղը` ժամը 09:00-18:00-ը քննակենտրոններում դիմորդները կարող են բողոքարկել իրենց գնահատականները:Այսպես`
Ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ
12 Հունիսի 2013 - 21:32
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Աղավնատուն գյուղի բնակիչ 57-ամյա Վլադ Այվազյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 12 ՍՕ 222 և Ամբերդ գյուղի բնակիչ 53-ամյա Մարտիկ Խուդոյանի վարած «ВАЗ 21 07» մակնիշի 29 LL 364 համարանիշի ավտոմեքենաները:
Հունիսի 13-ին Հայաստանի տարածքում հոսանքի զանգվածային անջատումներ կլինեն
12 Հունիսի 2013 - 21:26
Հունիսի 13-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Հրամատարական օղակի համար աղջիկնե՞ր ենք պատրաստում, ուրեմն ոչ մի տարբերակում չպետք է լինի». ռազմական փորձագետ
12 Հունիսի 2013 - 20:02
Ռազմական կրթական հաստատությունների դռներն այսուհետ բաց են նաև աղջիկների առջև: Չենք շտապում արդյոք կին հրամանատարներ պատրաստելով և տալի՞ս ենք արդյոք բանակին տղամարդ լավ սպաներ` ի զորու նվազեցնելու բանակային միջադեպերը: Այս և այլ հարցերի շուրջ HayNews.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:
«Եթե լավ գործ անեք՝ մենք պատրաստ ենք սատարելու»
12 Հունիսի 2013 - 19:55
«Եթե լավ գործ անեք՝ մենք պատրաստ ենք սատարելու, սակայն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի նպաստում երկրում խնդիրների լուծմանը, դրա համար մենք հրաժարվեցինք կոալիցիայի մաս կազմել»:
Ովքեր տուժել են Արթուր Անդրեասյանի գործողություններից, դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն
12 Հունիսի 2013 - 19:49
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ` Արթուր Վասիլի Անդրեասյանի կողմից խարդախություն, իսկ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի վերաբերյալ:
1 | 10231 | 10232 | 10233 | 10234 | 10235 | 10236 | 10237 | 10238 | 10239 | 10240 | 10241 | 10242 | 10243 | 10244 | 10245 | 13393
 
Լրահոս`