Facebook   Twitter
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

07 Մարտի 2018 - 12:07
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում:
«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։

«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռևս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթևացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական և ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարևոր ցուցանիշն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համակարգի գործարկման արդյունքում՝ երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլև՝ տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է։ Դեռևս 2016թ.-ի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ և լուսավորվել 6325մ երկարությամբ տարածք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շատինում կրքերը չեն հանդարտվում. պարտված թեկնածուի աջակիցները կրկին ոտքի են կանգնել (Տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 21:55
Վայոց ձորի մարզի Շատին համայնքում կրքերը չեն հանդարտվում:
Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել. Սեյրան Օհանյան
20 Հունիսի 2018 - 21:49
Այս ֆեյսբուքյանը իր էջում հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որում ասված է.
Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը
20 Հունիսի 2018 - 21:03
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը:
Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ունի մանր չունեցող երթուղայինի վարորդը
20 Հունիսի 2018 - 20:55
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) լավ գիտի, թե ինչպես իր օգտատերերին շեղի առօրյա հոգսերից եւ մի փոքր ժպիտ պարգեւի: Դերասանը իր Instagram-ի միկրոբլոգում հրապարակել է հումորային լուսանկար, որում ցույց է տվել, թե ինչ տեսք ունի երթուղայինի վարորդը, երբ մանր չունի:
Արմավիրում պահանջում են քաղաքապետի հրաժարականը. Ռուստամ Գասպարյանը՝ քաղաքապետի պաշտոնի հավակնորդ
20 Հունիսի 2018 - 20:38
Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում քաղաքապետի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 հոգի երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում։
ԵԿՄ-ն լուծարել՝ նշանակում է ջնջել Վազգենի ստեղծածը. ԵԿՄ փոխնախագահ
20 Հունիսի 2018 - 20:34
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո լուրեր են տարածվում ԵԿՄ-ն լուծարելու մասին, իսկ վարչության անդամները քննարկում են արտահերթ համագումար անցկացնելու ու նոր նախագահ ընտրելու հարցը։
Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը (Տեսանյութ 18+)
20 Հունիսի 2018 - 20:20
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որն ունի «Մարտակերտի շրջ. Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11985
 
Լրահոս`