Facebook   Twitter
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

07 Մարտի 2018 - 12:07
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում:
«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։

«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռևս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթևացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական և ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարևոր ցուցանիշն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համակարգի գործարկման արդյունքում՝ երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլև՝ տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է։ Դեռևս 2016թ.-ի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ և լուսավորվել 6325մ երկարությամբ տարածք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հետո ի՞նչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են. Վանեցյան
15 Դեկտեմբերի 2018 - 21:19
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Քոչարյանի կալանքի հարցը քննած դատավորին չի ճանաչում։ Այսօր՝ դեկեմբերի 15- ին Ծաղկաձորում կայացած ասուլիսին, անդրադառնալով հնչեղություն ստացած երկու գաղտնալսումներին, նա պնդեց, որ խոսակցությունը մոնտաժված է, ինչը կապացուցվի նաեւ փորձաքննությամբ:
ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը
15 Դեկտեմբերի 2018 - 20:36
Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ԱԱԾ-ն կարճել է:
Վանեցյանը դատապարտում է իրավապահների կողմից լրատվամիջոցներ այցելությունները
15 Դեկտեմբերի 2018 - 20:23
Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դատապարտում է իրավապահների կողմից լրատվամիջոցներ այցելությունները։
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
15 Դեկտեմբերի 2018 - 20:22
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը քննել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները ընտրությունների ժամանակ արձանագրած ընտրախախտումների մասին:
Անասնագողության դեպքեր են բացահայտվել. մորթել են հենց գոմի մոտ
15 Դեկտեմբերի 2018 - 20:05
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, համագործակցելով Սեւանի քննչական բաժնի հետ, նախկինում կատարված անասնագողության երկու դեպք բացահայտեցին:
Եթե կա որևէ հանցանք, դրա համար պետք է դատապարտի դատարանը
15 Դեկտեմբերի 2018 - 20:01
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ մտադիր չէ բացել ծառայության արխիվները:
Սահմանային խախտումներն ակտիվացել են. Արթուր Վանեցյանը հաստատում է
15 Դեկտեմբերի 2018 - 19:58
Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։
«Կոնգրես» հյուրանոցի գործով Ռոբերտ Քոչարյանի որդին որպես վկա է հարցաքննվել
15 Դեկտեմբերի 2018 - 19:55
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցի գործով որպես վկա հարցաքննվել է ԱԱԾ-ում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ուկրաինայում վթարի է ենթարկվել Սու-27 կործանիչը․ օդաչուն զոհվել է
15 Դեկտեմբերի 2018 - 19:54
Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ պլանային թռիչքներ էր իրականացնում։ Օդաչուն զոհվել է՝ տեղեկացնում է КорреспонденТ.net-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 14365
 
Լրահոս`