Facebook   Twitter
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցությամբ Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ (Լուսանկարներ)

07 Մարտի 2018 - 12:07
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում:
«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։

«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռևս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթևացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական և ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարևոր ցուցանիշն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համակարգի գործարկման արդյունքում՝ երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլև՝ տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է։ Դեռևս 2016թ.-ի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425մ երկարությամբ տարածք։ Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է ևս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900մ-ը: Երկու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ տեղակայվել է 202 LED լուսարձակ և լուսավորվել 6325մ երկարությամբ տարածք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տուշոնկան բանակին կրկնակի թանկ է մատակարարվել. ստուգել ՊՆ-ի անցած տարիների բոլոր գնումները
22 Հունիսի 2018 - 22:02
Մանվել Գրիգորյանի կալվածքներում հայտնաբերված շոգեխաշված մսի պահածոները՝ «տուշոնկաները», ինքն իրենով արդեն իսկ անսպասելի բացահայտում էր:
Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ
22 Հունիսի 2018 - 21:48
35-ամյա դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր միկրոբլոգում եւ story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել է նոր լուսանկար:
«Դևերից պրծանք». Էջմիածինցիներն ուրախ են Մ. Գրիգորյանից քաղաքն ազատագրելու համար (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 21:45
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո Tert.am -ը շրջել է Էջմիածին քաղաքում և տեղի ունեցած իրադարձությունների մասին զրուցել քաղաքի բնակիչների հետ:
Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին
22 Հունիսի 2018 - 21:44
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունիսի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին:
ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված գործողությունների մասին (Տեսանյութ)
22 Հունիսի 2018 - 21:07
Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք:
Ցիպրասը խոստացել է սկսել փողկապ կրել
22 Հունիսի 2018 - 21:04
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ շուտով ստիպված կլինի կատարել իր խոստումը եւ սկսել փողկապ կրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գողության համար հետախուզվող 43-ամյա կինը կամավոր ներկայացել է
22 Հունիսի 2018 - 20:49
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 21-ին՝ ժամը 18.30-ին «Բագրատաշենի» սահմանային անցակետից կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Քրիստինե Ա.-ն:
Մանվել Գրիգորյանը զրկվել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից
22 Հունիսի 2018 - 20:45
Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 12020
 
Լրահոս`