Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գյումրիում ծեծի հետևանքով կնոջը մահվան հասցնելու կասկածանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել
11 Դեկտեմբերի 2018 - 15:04
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող:
Բաքվում ռեստորանի արտ-տնօրենը 5-րդ հարկից նետել է կնոջը
11 Դեկտեմբերի 2018 - 14:56
Բաքվում տղամարդը սպանել է իր կնոջը՝ նրան պատուհանից նետելով:
4 քաղաքացու դանակահարած կասկածյալը հայտնաբերվել է
11 Դեկտեմբերի 2018 - 14:43
Դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության:
Շիրակում և Լոռիում իրականացվեց ևս մեկ փորձնական ծրագիր՝ հավ և երինջներ տրամադրելով 133 ընտանիքի
11 Դեկտեմբերի 2018 - 14:36
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ) 1993թ.-ին անդամակցելուց ի վեր` Հայաստանում բազմաթիվ ծրագրերեն իրականացվում, որոնք միտված են նպաստելու երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և աղքատության նվազեցմանը:
Մտահոգության տեղիք է տալիս Մհեր Եղիազարյանի հայտարարած անժամկետ հացադուլը
11 Դեկտեմբերի 2018 - 14:31
HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը արդեն վեցերորդ օրն է շարունակում է հացադուլը:
Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան
11 Դեկտեմբերի 2018 - 14:28
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը:
Նաիրա Մովսիսյանի դստեր 3–ամյակն ու դերասանուհու փոխված կյանքը
11 Դեկտեմբերի 2018 - 14:26
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի դուստրը՝ Մարիան, երեկ դարձել է 3 տարեկան։ Փոքրիկի տարեդարձը տոնել են նախ մանկապարտեզում` իրեն արդեն հարազատ դարձած միջավայրում, այնուհետև ժամանցի կենտրոններից մեկում ընտանեկան ընթրիք են ունեցել։
Մահվան ելքով վրաերթ Կոտայքում. «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջը. վերջինը տեղում մահացել է
11 Դեկտեմբերի 2018 - 14:24
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամ 08։20-ի սահմաններում 30-ամյա Մարատ Մ.-ն Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 01 QX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթեւիկ Մանուկյանին։
Արմինկայի ամանորյա լուսանկարները
11 Դեկտեմբերի 2018 - 14:10
Երգչուհի Արմինկան, ով տեւական ժամանակ է՝ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ամանորյա լուսանկարներ է հրապարակել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14304
 
Լրահոս`