Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Զինվորը դաժան ծեծի է ենթարկվել՝ փորձելով կանխել դիզվառելիքի գողությունը
04 Հոկտեմբերի 2013 - 19:40
Սուսաննան (անունը փոխված է) Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հերթապահող իր որդին` Կարենը (անունը փոխված է), 2009 թվականին փորձել է կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը:
Բռնվեց նկուղում գողություն կատարելու պահին
04 Հոկտեմբերի 2013 - 19:33
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու պահին Նորքի 8-րդ զանգվածի թիվ 29 շենքի 4-րդ մուտքի նկուղից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին:
Զարգացման հայեցակարգը նախարարին կից կոլեգիայի նիստում
04 Հոկտեմբերի 2013 - 19:15
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց «Հայաuտանի Հանրապետության առողջապահական համակարգի 2014-2020 թվականների զարգացման հայեցակարգը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ
04 Հոկտեմբերի 2013 - 19:05
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ:
«Հայաստանում ՏՏ ոլորտը թևակոխում է զարգացման նոր փուլ»
04 Հոկտեմբերի 2013 - 19:00
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը:
Փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են էկոհամակարգը
04 Հոկտեմբերի 2013 - 18:40
Հոկտեմբերի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդեսը:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ավստրալիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև
04 Հոկտեմբերի 2013 - 18:33
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Ավստրալիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարում էին հայկական կողմից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ավստրալական կողմից Ավստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի Եվրոպայի վարչության պետ Ջերեմի Նյումանը:
1 | 10230 | 10231 | 10232 | 10233 | 10234 | 10235 | 10236 | 10237 | 10238 | 10239 | 10240 | 10241 | 10242 | 10243 | 10244 | 14339
 
Լրահոս`