Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը Արաբկիր վարչական շրջանում
18 Սեպտեմբերի 2018 - 17:30
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ ,քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն անցկացրեց քարոզարշավ, որը սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցու մերձակա տարածքից, ժամը 12:00-ին:
Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին
18 Սեպտեմբերի 2018 - 17:22
Հարկադիր կատարման ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հյուրընկալել է Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պաշտոնական պատվիրակությանը:
Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. նրան չէին ներկայացրել դատարան
18 Սեպտեմբերի 2018 - 17:17
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 18–ին, պետք է հրապարակվեր Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով մեղադրական ճառը։
Yerevan.Today կայքի հայտարարությունը
18 Սեպտեմբերի 2018 - 17:14
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում:
Նախընտրական ծրագրերը ներկայացնելը իր տեղը զիջել է փոխադարձ քննադատությանը. Միքայել Մելքումյան
18 Սեպտեմբերի 2018 - 17:08
Նախընտրական շրջանում ես ոչ մի խախտում չեմ նկատել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Երեւանի ընտրություններում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների ահազանգման 18 դեպք. Դատախազություն
18 Սեպտեմբերի 2018 - 17:05
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին
18 Սեպտեմբերի 2018 - 16:55
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կազմել է 484.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ. Լենա Նազարյան
18 Սեպտեմբերի 2018 - 16:51
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը Facebook -ի իր էջում գրել է.
Տոնական համերգ «Զվարթնոցում»
18 Սեպտեմբերի 2018 - 16:44
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19: 00-ին Հայաստանի Անկախության տոնի առիթով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հոգևոր ու հայրենասիրական երգերի կատարումներով, որոնք կհնչեն «Գամմա» նվագախմբի ուղեկցությամբ, հանդես կգա «Զվարթնոց» կվարտետը` Արմինե Օջախյան (սոպրանո), Նունե Հարոյան (ալտ), Գեորգի Առաքելով (բարիտոն) և Տիգրան Կոնինյան (տենոր, կվարտետի գեղ. ղեկավար):
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 13305
 
Լրահոս`
 
 
ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր