Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՍԱՊԾ աշխատակիցները տեսչական մարմնի խորհդրի կազմի ընտրության հետ կապված դժգոհություն ունեն. բաց նամակով դիմել են վարչապետին
20 Հունիսի 2018 - 20:17
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները բաց նամակով են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մոսկվան կշարունակի կառուցողական ներդրում ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման գործում
20 Հունիսի 2018 - 20:12
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնթացում իր՝ միջնորդի դերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Եթե մեզ էս երկիրը ձեռ չբռնի, շատ ահավոր բան է լինելու. Արմավիրում կարկուտը գրեթե 100 տոկոսով վնասել է բերքը
20 Հունիսի 2018 - 20:10
Արմավիրի մարզում այսօր՝ հունիսի 20-ին տեղացած կարկուտը գրեթե հարյուր տոկոսով վնասել է բերքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը:
Էլեկտրաէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի. «Տաշիր» խմբի հայտարարությունը
20 Հունիսի 2018 - 20:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ/ժ ծախսից:
Դերասան Յուրի Արոյանը մահացած է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում
20 Հունիսի 2018 - 19:57
«Բանդիտային Սանկտ Պետերբուրգ» հեռուստասերիալի դերասան Յուրի Արոյանը մահացած է հայտնաբերվել Սանկտ-Պետերբուրգում: Դերասանի մարմինն առանց բռնի մահվան արտաքին նշանների հայտնաբերել են հունիսի 19-ին Պոչտամսյակա փողոցի թիվ 6 շենքի բնակարանում: Հարեւանները հայտնել են, որ դերասանը չարաշահում էր ալկոհոլը:
Մեկ օրում բացահայտվել է 40 հանցագործության դեպք
20 Հունիսի 2018 - 19:55
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։
Վահանաձև գեղձի հիվանդության հիմնական ախտանիշները
20 Հունիսի 2018 - 19:52
Վահանաձև գեղձը կարևոր է մարդու օրգանիզմի համար, քանի որ նրա հորմոնները այնպիսի գործառույթներ են կառավարում, ինչպիսիք են նյութափոխանակությունը և մարմինը էներգիայով ապահովելը՝ գրում է segodnya.ua-ը:
Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ. հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ (տեսանյութ)
20 Հունիսի 2018 - 19:47
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ <<օրենքով գողեր>>՝ <<Մանեթի տղա Սամվելիկ>> մականվամբ Սամվել Հարությունյանի, <<Աֆուլիկ>> մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, <<Շահումյանցի Ժիրո>> մականվամբ Ժիրայր Բրուտյանի, <<Լեննականցի Սուրո>> մականվամբ Սուրեն Ավետիսյանի, <<Լեննականցի Արտյոմիկ>> մականվամբ Արտյոմ Ղազարյանի, <<Զապ>> մականվամբ Անդրանիկ Սողոյանի, <<Սևո>> մականվամբ Արմեն Մանուկյանի, <<Մասիվցի Անդիկ>> մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, <<Ալո>> մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, <<Գորիսեցի Արտեմիկ>> մականվամբ Արտեմ Դինունցի, <<Օշականցի Գևորիկ>> մականվամբ Գևորգ Մելիքյանի, <<Քոնչո>> մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 11979
 
Լրահոս`