Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Պատվի խնդիր է». Մանվել Գրիգորյանի տեսաուղերձը՝ կալանավորումից առաջ
22 Հունիսի 2018 - 22:55
Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը
22 Հունիսի 2018 - 22:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել:
Ռուսաստանում ազատ են արձակվել երկու հայ «օրենքով գողեր»
22 Հունիսի 2018 - 22:45
Քանի դեռ Հայաստանում նոր կառավարությունը գողերին բանտ է ուղարկում, Ռուսաստանում ամառային արեւադարձի օրը ՆԳՆ վարչության հսկողությամբ երկու հայ «օրենքով գողերը»՝ 52-ամյա Ռուբեն Քոսյանը, նույն ինքը՝ Ռուբեն Իվանովսկին եւ 40-ամյա Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկին, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Սեւ փայտփորիկ», որը նա, ի դեպ, կիսում էր մյուս հայ օրենքով գող Գեւորիկ Նեֆտեկամսկու հետ, ազատ են արձակվել՝ հաղորդում է «Փրայմ Կրայմ»-ը:
14-ամյա տղան նկատվել է Աբովյան քաղաքում․ԱԻՆ- որոնումներն այս պահին ընթանում են այնտեղ
22 Հունիսի 2018 - 22:42
Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
ԱԻՆ-ը կհամալրվի նոր հրշեջ-փրկարարական գույքով. Ճապոնիայի հետ համագործակցությունը շարունակվում է
22 Հունիսի 2018 - 22:35
Հունիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Տակասակա Մունեոյին և գրասենյակի ներկայացուցիչ Օմորի Շունին:
Կանադուհին հազարավոր դոլարներ է ծախսել Անջելինա Ջոլիի շրթունքներ և հսկայական կուրծք ունենալու համար
22 Հունիսի 2018 - 22:27
Կանադացի պարուհին մի ամբողջ կարողություն է ծախսել J չափսի կուրծք, Ջոլիի շրթունքներ և բրազիլական հետույք ունենալու համար։ Այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը։
Ռազմական ոստիկանության աշխատակիցների պնդմամբ՝ ՌՈ-ում կոռուպցիան չի վերացել, գոյություն ունի գնացուցակ՝ 1500 դոլարից մինչև և 7000 դոլար
22 Հունիսի 2018 - 22:17
Ռազմական ոստիկանության նախկին և ներկա աշխատակիցներն ահազանգում են՝ իշխանափոխությունից հետո համակարգում ոչինչ չի փոխվել, շարունակվում են կոռուպիցոն դրսևորումները, աշխատողների իրավունքների կոպիտ ոտնահարումները, իսկ աշխատողների շրջանում տիրում է վախի մթնոլորտ:
Ռատակովսկին լողափում ցուցադրել է սեփական բրենդի բիկինին
22 Հունիսի 2018 - 22:15
Ամերիկացի թոփ մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին իր Instagram-ում լողափնյա լուսանկար է հրապարակել՝ գրում է lenta.ru-ն:
«Խուճուճ հաշվարկներ» են եղել. առաջին փոխվարչապետը՝ կառավարական առանձնատների ջրի պարտքի մասին
22 Հունիսի 2018 - 22:12
Նախկին իշխանությունները բազմաթիվ հարցերում զլացել են եւ ունեցել են պրակտիկա՝ չանել բաներ, որոնք պետք է անեին: Այս մասին այսօր` հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով կառավարական առանձնատների ջրի պարտքի մասին հայտարարություններին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 12014
 
Լրահոս`