Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը
23 Հունիսի 2018 - 16:47
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանի մասին
23 Հունիսի 2018 - 16:34
Երգչուհի Սոֆի Մխեյանը ինտագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը: Երգչուհին նաև մակագրել է լուսանկարը: Նա գրել է. «Անձրևի աղջիկ»:
Քենդալ Ջեններին հերթական բոյֆրենդի հետ են տեսել
23 Հունիսի 2018 - 16:33
Անցած շաբաթ աշխարհիկ մամուլը լի էր Քենդալ Ջենների լուսանկարներով, որտեղ նա պատկերված էր Ջիջի ու Բելլա Հադիդների եղբոր՝ 18-ամյա Անվարի հետ համբուրվելիս։
Քաղաքացիները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը
23 Հունիսի 2018 - 16:29
Ջերմուկի բնակիչները փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի
23 Հունիսի 2018 - 15:18
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։

Վարչապետը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ
23 Հունիսի 2018 - 15:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Պատուհանը ջարդել են, մտել խանութ ու 25 հատ բջջային հեռախոս գողացել. կասկածյալներին բերման են ենթարկել
23 Հունիսի 2018 - 15:12
Մարտակերտ քաղաքի բնակիչ, 37-ամյա Ա.Մ-ն հունիսի 20-ին հաղորդել էր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձը պատուհանը ջարդելու միջոցով մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 122 հասցեում տեղակայված իրեն պատկանող՝ Արթուր Մարդյան ԱՁ խանութ եւ գաղտնի հափշտակել 25 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ:
Սպասվում է անձրև և ամպրոպ
23 Հունիսի 2018 - 15:03
Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 12022
 
Լրահոս`