Facebook   Twitter
 
Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրելով` անցել պաշտոնեական լիազորությունները

07 Մարտի 2018 - 12:24
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող Բուգատտի ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան:

Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վրացի հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
12 Դեկտեմբերի 2018 - 12:52
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկու արտադրամասի թույլատրել է վերսկսել աշխատանքը
12 Դեկտեմբերի 2018 - 12:52
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց Ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։
Դատարանում մեկնարկել է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը
12 Դեկտեմբերի 2018 - 12:51
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցը։
Գարեգին Բ-ն հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը
12 Դեկտեմբերի 2018 - 12:45
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորը:
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների խնամքի կենտրոն. արձանագրվել են խնդիրներ
12 Դեկտեմբերի 2018 - 12:42
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:
Ռոբոտը տասնյակ սուր ձողերով խոցել է աշխատավորի մարմինը
12 Դեկտեմբերի 2018 - 12:33
Չինաստանի Հունան նահանգի Չանշա քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել 49-ամյա բանվորի կյանքը, որի մարմնում տասնյակ պողպատյա ձողեր են եղել, հայտնում է Daily Mail–ը։
ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի նոր ակցիան. գնելով հեռախոս ստանում եք «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն
12 Դեկտեմբերի 2018 - 12:23
Մինչեւ 2019թ. հունվարի 31-ը գնելով «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi», «Alcatel», «Nokia» սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ հաճախորդները կստանան «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
Մարտին Էռնեկյանը ընտրվել է «Օդանավակայանների միջազգային խորհրդի» նախագահ
12 Դեկտեմբերի 2018 - 12:02
Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 14318
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Հասարակություն, Քաղաքական